
ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հունիսի 27-ի քննարկումը նվիրված էր բաժնում կուտակված բարբառային հարուստ նյութերը դասդասելու աշխատանքներին զուգահեռ՝ առաջիկա տարիներին միասնական ջանքերով հայերենի բարբառագիտական ատլասի քարտեզների ստեղծման աշխատանքներն իրականացնելու խնդրին, որը եղել և մնում է բարբառագետների մի քանի սերունդների նվիրական երազանքը։ Բայց համացանցային մեր դարում արդեն իսկ հնացած կարելի է համարել 20-րդ դարում եվրոպական տարբեր ժողովուրդների ստեղծած ատլասները՝ առկա նյութերի քարտեզագրման ավանդական եղանակներով։ Ուստի և հարկավոր է նոր ու թարմ լուծումներ գտնել՝ համատեղելով մասնագետների կարծիքները։ Առաջիկա քննարկումների ժամանակ բարբառագետները համոզիչ փաստարկներով կներկայացնեն իրենց մոտեցումները։ Այլ խոսքով՝ նախատեսվում է լուրջ քննարկումների շրջան։
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...