Քննարկում՝ նվիրված հայոց լեզվի արդի խնդիրներին

19/06/2019
          ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ս.թ. հունիսի 19-ին տեղի ունեցավ կլոր սեղան – քննարկում՝ նվիրված հայոց լեզվի արդի խնդիրներին: Քննարկմանը մասնակցեցին ակադեմիական և բուհական հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, որն առաջարկեց լեզվի խնդիրներն արծարծելիս անել առաջարկություններ, նշել խնդիրների լուծման ուղիներ: Հայոց լեզվին առնչվող տարբեր խնդիրների շուրջ ելույթներ ունեցան ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու.Սուվարյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Ա.Սարգսյանը, Ա.Դոլուխանյանը, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յու.Ավետիսյանը, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հ.Սուքիասյանը, լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջ.Բառնասյանը և այլք: Քննարկմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև ամերիկահայ մտավորական Հակոբ Այնթապլյանը:
            Միջոցառման ընթացքում դրականորեն գնահատվեց լեզվի ինստիտուտին կից գործող Լեզվի երտասարդ պաշտպանների խորհրդի գործունեությունը, որը համակարգող Մ.Սարգսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: Լեզվի երիտասարդ պաշտպաններին հավաստագրեր հանձնեցին Յու.Սուվարյանը, Ա.Սարգսյանը և Հ.Այնթապլյանը:
            Տեղի ունեցավ նաև Հ.Այնթապլյանի և Ա.Սարգսյանի հեղինակակցությամբ լույս տեսած «Անհարկի յաճախակի գործածուող օտար բառերու հայերէն համարժէքներու բառարան» գրքի շնորհանդեսը:  

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.