Ժաննա Միքայելյան

21/06/2019
               Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրանիկի Միքայելյանը:
            Ժ. Միքայելյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 15-ին, Քանաքեռում: 1949 թվականից նրանց ընտանիքը տեղափոխվել է Գորիս: 1965 թվականին ավարտել է միջնակարգը և ընդունվել Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բանասիրության բաժինը, որն ավարտել է 1969 թվականին:
            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում աշխատել է 1977 թվականից, բարբառագիտության բաժնում՝ 1979 թվականից: 2011 թվականից բարբառագիտության բաժնի վարիչի տեղակալն էր:
            2006 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն «Վասպուրականի խոսվածքների քմային ձայնավորները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նրա բազմամյա հետազոտությունների ամփոփումն էր այս աշխատանքը, որտեղ տարածքի քմային ձայնավորների գործառական ծագումնաբանական առանձնահատկությունների ուսումնասիրմամբ բացահայտվեցին այդ բարբառային միավորների հնչյունական համակարգերի կազմավորման և զարգացման օրինաչափությունները:
            Ժ. Միքայելյանը հեղինակ էր նաև տասնյակ արժեքավոր գիտական հոդվածների, Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով գրանցել էր երեք տասնյակից ավելի բնակավայրերի խոսվածքներ:
Գիտական վաստակի հետ մեկտեղ, Ժ. Միքայելյանը հայրենասեր, շիտակ և ազնիվ քաղաքացի էր, մայրենի լեզվին և հայրենի մշակույթին կապված մտավորական: Լուսահոգի քրոջ՝ Մելադա Աղաբեկյանի և մյուս գործընկերների հետ մեծ ջանքեր էր ներդրել լեզվի ինստիտուտում «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման տարիներին:
            Նվիրյալ գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.