Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

04/06/2019
         ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը նախատեսում է իրականացնել գիտական քննարկումների շարք` նվիրված համաշխարհային ականավոր հնչյունաբաններին:  Շարքի առաջին քննարկումը տեղի ունեցավ ս. թ. հունիսի 4-ին, որը  նվիրված էր լեհ և ռուս լեզվաբան, Կազանի, Պետերբուրգի և Լեհաստանի լեզվաբանական դպրոցների հիմնադիր Իվան Ալեքսանդրի Բոդուեն դե Կուրտենեի լեզվաբանական գործունեությանը:
Սկսելով Բոդուեն դե Կուրտենեի կենսագրական տվյալներից` բանախոսը նշեց այն կարևորագույն ավանդը, որ ներդրել է նա լեզվաբանության բնագավառում:
         Բանախոսը ներկայացրեց Բոդուեն դե Կուրտենենեի լեզվաբանական գործունեության մի քանի կարևոր կետերը, որոնցից կարելի է նշել հետևյալը` Կազանի լեզվաբանական դպրոցի հիմնադրումը, լեզվի պատմական մոտեցման կողքին կենդանի լեզուների և բարբառների ուսումնասիրությունը, համեմատական (տիպաբանական) վերլուծության կանխատեսումները, լեզվաբանության կապը այլ գիտակարգերի հետ, փորձառական հնչյունաբանության` որպես նոր ուղղության ստեղծումը,  հնչույթների և հնչյունափոխությունների  տեսությունը և այլն:
         Հնչեցին հարցեր և պատասխաններ:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.