ՀԱՅՑՈՐԴ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը  պատրաստում է գիտական կադրեր /հայցորդներ/ «Հայոց լեզու» (լեզվի պատմություն, բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզու ) և«Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով:

Հայցորդ ձևակերպվելու կարգը

1. Հինգ տարի ժամկետով հայցորդ  ձևակերպվում են այն  անձինք, որոնք  կարող  են  գիտական  աշխատանքը  համատեղել  հիմնական աշխատանքային  գործունեության  հետ:

2. Ձևակերպվելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ ԳԱԱ  Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենին` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը մեկ օրինակից`

ա/   կադրերի հաշվառման անձնական թերթիկ` լուսանկարով,

 բ/   ինքնակենսագրություն,

 գ/   դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրատուրա ավարտածի պետական նմուշի դիպլոմի պատճեն /բնօրինակը ներկայացնել անձամբ/,       

դ/   գիտական աշխատանքների  հաստատված ցուցակ. չլինելու դեպքում` ռեֆերատ` ընտրված մասնագիտության գծով.

3. Դիմումը  քննարկվում  է ինստիտուտի գիտական  խորհրդի  նիստում. որոշումն ուղարկվում ԳԱԱ գիտակրթական կենտրոն.   

4. Հայցորդի ուսումնառությունը վճարովի է. տարեկան վարձը` 400 հազար դրամ:

 

File: 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.