Բառնասյան Ջեմմա

   Ջեմմա  Աղվանի  Բառնասյան

  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ.  դոցենտ                                                

           Ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին  Երևան քաղաքում՝ մտավորականների ընտանիքում։

       1959թ. ընդունվել և 1969թ. գերազանցության վկայականով ավարտել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. N 32 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել Է  ºՊՀ  բանասիրական ֆակուլտետ և 1974 –ին ավարտել է՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության մասնագետի որակավորում։

     1978թ. աշխատանքի է անցել      ՀՀ  ԳԱԱ  Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, ուր և աշխատում է առայսօր՝ որպես ավագ գիտաշխատող։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բ.գ.թ.  գիտական աստիճան, այնուհետև՝ դոցենտի գիտական կոչում՝  գիտական աշխատանքին զուգահեռ 1992 -2010 թթ.  դասախոսելով հանրապետության մի շարք բուհերում։

        2003-2008 թթ.    Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում զբաղեցրել է   Հայագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը։

         Գիտական աշխատանքային գործունեության ընթացքում         մասնակցել է 18 միջազգային  և 20-ից ավելի հանրապետական կարգի գիտաժողովների։ Լինելով լեզվաբան-բարբառագետ՝  ունի  մենագրություն և գիտական հանդեսներում   հրատարակված 40-ից ավելի հոդված ։

          Ամոսնացած է,  ունի  երեք դուստր և  5 թոռ։

 

         «Այժմ»  հասկացության բառանվանումները հայերենի բարբառներում,  Բանբեր   Երևանի համալսարանի, N1 (100), Ե., 2000թ.։

          «Առավոտ»    հասկացության արտահայտությունները հայերենի բարբառներում (իմաստագործառական-ծագումնաբանական քննություն),  Բանբեր   Երևանի համալսարանի, N2 (101), Ե., 2000թ.։

         «Վաղը, վաղը չէ մյուս օրը»  ժամանականիշների իմաստագործառական-ծագումնաբանական քննություն, Բանբեր   Երևանի համալսարանի,  N2 (104), Ե., 2001թ.։

         Հայ ժողովրդական մշակույթ.հանրապետական 11-րդ գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ, Ե., 2001թ.։

         Հայերենի բարբառներում ժամանակ հասկացության բառանվանումների գործառական – ծագումնաբանական քննություն, Պատմա-բանասիրական հանդես, 1 (159), Ե., 2002թ.։

          Ժամանակի ամրակայման ձևերն ու միջոցները  ժողովրդի լեզվամտածողության մեջ,  Գիտական աշխատություններ, 6-րդ ժողովածու,  Գյումրի, 2004 թ.։

          Ջուղայի բարբառը՝ ըստ Հր.Աճառյանի «Քննություն Նոր-Ջուղայի բարբառի»  աշխատության,Նյութեր Մաշտոցյան գրերի 1600-ամյակին նվիրված գիտաժողովի , Ե., 2005թ.։

        Թիֆլիսի  բարբառին հատուկ իրողություններ՝  ըստ Սայաթ-Նովայի երգերի, Աշուղական արվեստի Կովկասյան միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ,  Ե., 2005թ.։

        Հայոց հին ամսանունների ծագման հարցի շուրջ, «Հայ գրեր-1600»  ժողովածու,   ՀՀ ԳԱԱ հրատ. , Ե., 2006թ.։

        Հայոց ժամանունները, Ջահուկյանական ընթերցումներ,  Ե., 2006թ.։

         Կարնո բարբառի՝ Շիրակի տարածքում գրառված խոսվածքներին անդրադառնալու մի փորձ, ՇՀԿ 10-ամյակին նվիրված հանրապետական  7-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու, Գյումրի,  2008 թ.։

        Ցուցական դերանունների ձևաիմաստային դրսևորումները հայերենի բարբառներում,  Ջահուկյանական ընթերցումներ-2008, Ե., 2008 թ.։

         Երկբարբառները գրաբարում և հայերենի բարբառներում, Գիտական հոդվածների ժողովածու-10,  հումանիտար գիտություններ, Ե., 2008 թ։

         Որոշյալ, ժխտական և անորոշ դերանունների ձևաիմաստային դրսևորումները հայերենի բարբառներում, Ջահուկյանական ընթերցումներ-2009, Ե., 2008 թ։

        Հարցական դերանունները հայերենի բարբառներում, Ջահուկյանական ընթերցումներ-2010, Ե., 2010թ։

         Հարցահարաբերական դերանունները հայերենի բարբառներում (իմաստագործառական քննություն), Բանբեր Երևանի Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի, Ե., 2012թ։

         Բարբառագիտական վարկածներ Անիի խոսվածքի մասին, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 2012 թ։ 

         Դերանունների ձևաիմաստային դրսևորումները Կարնո բարբառի՝  Շիրակի տարածքի խոսվածքներում,  «Էլդորադո» հրատ.,Գյումրի, 2012 թ.։

         Անձնական և անդրադարձ դերանունները հայերենի բարբառներում, Ջահուկյանական ընթերցումներ-2012, Ե., 2012թ։

         Լեզվագործածության արդի խնդիրների շուրջ, «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» հանրապետական գիտաժողովի նյութեր, Ե., 2013թ։

         Հայերենի բարբառների դերանվանական որոշ ձևերի շուրջ, Ջահուկյանական ընթերցումներ-2013, Ե., 2013թ։

          Մեր բարբառների գանձը, Հայագիտական միջազգային գիտաժողովի հիմնադրույթներ, Գյումրի, 2013թ։

         Հայոց ցեղասպանությունը և հայ բարբառները, ՀՀ ԳԱԱ  Հայագիտական  միջազգային 2-րդ  գիտաժողովի նյութեր, Ե., 2013թ։

         Դերանունը Մուշ-Տիգրանակերտի բարբառախմբում, §Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ¦ միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2014թ։

         Բառակազմական որոշ իրողություններ   ѳۻñ»ÝÇ   µ³ñµ³éÝ»ñáւմ, Ջահուկյանական ընթերցումներ-2014, Ե., 2014թ։

        Արարատյան  բարբառի Լոռու խոսվածքում գործառող դերանունները, Իջևան,    2015թ։

       Վանի բարբառում գործառող դերանունները , Ջահուկյանական ընթերցումներ-2015, Ե., 2015թ.։

        Ցեղասպանությունը նաև լեզվասպանություն է, ՀՀ ՊՆ  ազգային ռազմավարական  հետազոտությունների ինստիտուտի  «Հայկական բանակ»  ռազմագիտական հանդես,  Ե., 2015(1-2)։

       Ածանցումը հայերենի բարբառներում. նախածանցներ, Հայերենագիտական միջազգային 10-րդ գիտաժողովի նյութեր, Ե., 2015թ.։

        Բարբառների ուսումնասիրության աճառյանական մեթոդը՝ ըստ «Քննություն Նոր-Ջուղայի բարբառի» աշխատության,  Հր.Աճառյանի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2015թ.։

       Ածանցումը   հայերենի   բարբառներում. վերջածանցներ,  ԵՊԼՀՀ Գիտական հոդվածների ժողովածու,  Ե, 2017։

       Թիֆլիսի  բարբառին  առնչվող  որոշ իրողությունների շուրջ , Հանրապետական  գիտաժողովի նյութեր՝ նվիրված Վ.Քոսյանի ծննդյան 90-ամյակին, Ե, 2017։

       Բառակազմական   որոշ   իրողություններ Կարնո բարբառի խոսվածքներում¦ , Գիտական աշխատանքների ժողովածու,  Ե, 2017։

      Առցանց գիտաժողով-2018, Կայուն բառակապակցությունները որպես ժողովրդի պատկերավոր լեզվամտածողության ցուցիչ

      Առցանց գիտաժողով-2019, Մի  անդրադարձ հայոց  լեզվի դասավանդման խնդիրներին       «ԲԱԶՄԱՎԷՊ» պարբերականի էջերում» ։

       «Հովհ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի  գրառումները հայերենի տարբեր բարբառներով (լեզվամտածողության առանձնահատկությունների քննություն)»,                 Ջահուկյանական ընթերցումներ -2019, Գիտական հոդվածների ժողովածու, Ե. , 2019թ. ,  էջ 15-24։

     «Լեզվամտածողության առանձնահատկությունների քննություն՝ ըստ Շիրակի դաշտի գյուղերի խոսվածքների գրառումների», 10-րդ միջազգային գիտաժողողովի նյութեր,  Գյումրի-2019,  ՀՀ ԳԱԱ «Գիտություն»  հրատարակչություն։

      Մենագրություն*** «Բնօրրանից  կտրված արևմտահայ բարբառներ  -    Մանազկերտի Դերիկ գյուղի խոսվածքի նկարագրությունը», ՀԲԱ, պրակ 4, º.,2016։

        Մենագրություն (համահեղինակներով)*** - «Գրական արևմտահայերենի և ՀՀ տարածքում գործառող ԿԸ ճյուղի բարբառների առնչությունները, Անվանական համակարգ»,  Ե., 2016։ 

      Մենագրություն- «Ժամանականիշ բառերը հայերենի բարբառներում», «Նաիրի» հրատ., Ե., 2009թ.։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.