Միջազգային գիտաժողով՝ նվիրված կիրառական լեզվաբանության հիմնախնդիրներին

19/07/2019
         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Կիրառական լեզվաբանության եվրասիական միությունը (EALS) ս.թ. ապրիլի 11-ին կնքած համագործակցության հուշագրի շրջանակներում համատեղ կազմակերպում են Կիրառական լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված միջազգային 6-րդ գիտաժողովը (6th International Conference on Applied Linguistics Issues (ALI 2019), որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 19-20-ին Սանկտ Պետերբուրգում:
 
Ընդունվում են զեկուցումներ հետևյալ թեմաներով.
  • Առաջին և երկրորդ լեզվի ուսուցում
  • Գրականություն և մշակույթի ուսուցում
  • Գրականություն և փիլիսոփայություն
  • Գրաքննադատություն
  • Դասական գրականություն
  • Երկլեզվություն և բազմալեզվություն
  • Թարգմանության տեսություն
  • Լեզու և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Մասնագիտական լեզվի ուսուցում
  • Լեզվաբանության հիմնախնդիրներ
  • Լեզվամշակութաբանական հարցեր
  • Լեզվի գնահատում
  • Լեզվի և գրականության ուսուցում
  • Լեզվի մշակում և լեզվաքաղաքականություն
  • Խոսույթի վերլուծություն
  • Կիրառական հանրալեզվաբանություն
  • Համաշխարհայնացում և անգլերենը որպես օտար լեզու (EFL)
  • Համեմատական գրականություն
  • Հետգաղութային ուսումնասիրություններ
  • Հիբրիդ ուսուցում
  • Հոգեբանություն և ուսուցում
  • Մանկական, երիտասարդների և մեծահասակների գրականություն
  • Ուսումնական ծրագրերի մշակում
  • Ուսուցիչների վերապատրաստում
  • Ռեֆլեկտիվ ուսուցում
  • Տվյալների մշակում
  • Ֆեմինիզմը և գրականությունը
           Լավագույն զեկուցումները կտպագրվեն ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում (Journal of Research in Applied Linguistics (ISSN 2588-3303) indexed in SCOPUS and Thomson Reuters ESCI; Applied Linguistics Research Journal (e-ISSN 2651-2629) indexed in DOAJ and MLA):
Թեզիսներն ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է, ամբողջական զեկուցումներն ուղարկելու վերջնաժամկետը՝ հունիսի 10-ը, գրանցվելու վերջնաժամկետը՝ հունիսի 15-ը: Գիտաժողովի կազմկոմիտեն չի հոգում մասնակցության ծախսերը:
          Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ գիտաժողովի պաշտոնական կայքէջում՝ http://www.lingconf.me/en/:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.