Հոդվածն ուղարկել
instlingv@sci.am էլեկտրոնային հասցեով՝ կից՝ (File Attachment)-ով։
● Համակարգ՝ Microsoft Word (97-2003), A 5 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամփոփումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը), լուսանցքը՝ վերևից, աջից և ձախից՝ 1.5, ներքևից՝ 2․0, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1․ 00:
● Լեզու՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամփոփումը՝ հայերեն):
● Տեքստի տառատեսակ` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
● Հերթականություն` ա) խորագիր, բ) էջի աջ հատվածում՝ հեղինակի ազգանուն, անուն, գիտական աստիճան, աշխատավայր, պաշտոն, էլեկտրոնային հասցե, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ (ա․ նախաբան՝ արդիականություն, նորույթ, նպատակ և խնդիր, մեթոդներ, բ․ շարադրանք՝ ենթախորագրերով, գ․ եզրակացություն), օգտագործված գրականություն և համառոտագրությունների ցանկ, զ) ամփոփում (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և բանալի բառեր (անգլերեն, ռուսերեն), է) տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանը, աշխատանքի վայրը, պաշտոնը՝ հայերեն և օտար լեզուներով, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)։
● Հղումներ` տողատակում, հերթական համարակալմամբ:
● Տառերի չափ. խորագիր` 11 մուգ, գլխատառ, հեղինակի ազգանուն, անուն` 11 մուգ, գիտական աստիճան, աշխատավայր, պաշտոն, էլեկտրոնային հասցե`11 ոչ մուգ, բանալի բառեր 11 մուգ (7 բառ՝ 11 ոչ մուգ), ենթախորագրեր` 11 մուգ, տեքստ` 11 ոչ մուգ, ամփոփում` 11 ոչ մուգ (ամբողջությամբ), հղումներ`9 մուգ (հեղինակ), 9 ոչ մուգ, թեք (խորագիր), 9 ոչ մուգ (մատենագրական տվյալներ․ ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպքում նախ նշվում է հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ապա՝ ժողովածուի վերնագիրը, խմբագր(ներ)ի կամ կազմող(ներ)ի տվյալները, հրատարակության վայրը, թիվը, էջը): Նշվածը վերաբերում է նաև այլ լեզուներով հղումներին։ Օգտագործված գրականությունը և համառոտագրությունների ցանկը՝ 11 ոչ մուգ։
● Փակագծեր՝ կլոր:
● Միացման , անջատման գծիկները չշփոթել․ տողադարձ չանել։
● Միջտողային հեռավորություն`1․00: