Հանձնախմբերի մասնակցության հրավեր

11/09/2015

ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, համաձայն 2015 հուլիսի 29-30-ը  տեղի ունեցած «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովի որոշման, հայոց լեզվի և մասնավորապես՝ արևմտահայերենի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծումներ առաջադրելու համար նախաձեռնում են հանձնախմբերի ստեղծում ըստ հետևյալ ուղղությունների՝

  1. Արևմտահայերենի պահպանում
  2. Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցում
  3. Հայերենի ուղղագրություն:

Հանձնախմբերում կարող են ընդգրկվել ինչպես հայագետներ, այնպես էլ խնդրով մտահոգ այլ մտավորականներ: Քննարկման առաջադրված տեսակետները, առաջարկությունները, գիտական հիմնավորումները, դիտարկումները  զետեղվելու են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի էլեկտրոնային կայքի (www.language.sci.am) ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ բաժնում, միաժամանակ տվյալ հանձնախմբի յուրաքանչյուր անդամ էլեկտրոնային փոստով կստանա առկա բոլոր նյութերը:

Քննարկումների` գիտական հիմնավորում ունեցող եզրահանգումները կներկայացվեն հայ հասարակության և պետական կառավարման մարմինների ուշադրությանը:

 

                               ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Երկիր

 

Մասնագիտություն

 

Գիտական աստիճան և կոչում

 

Աշխատավայր

 

Գիտական հետաքրքրությունների ոլորտ

 

Հասցե և հեռախոսահամար

 

 

էլ.փոստ

 

Ընտրված հանձնախումբ/խմբեր

 

 

Հանձնախմբերում ընդգրկվելու հայտերը և քննարկման ենթակա նյութերը խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեով՝ inslang@sci.am:

Որևէ հանձնախմբում ընդգրկվելու ժամկետը սահմանափակ չէ:

 

                                                 ՀՀ սփյուռքի նախարարություն

                                                 ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Դոնարա Վրույրի Բախչինյան «Մկրտիչ Սարգսյանի արձակի լեզուն և ոճը» թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

27.11.2017, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.