Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 8-րդ գիտաժողով

04/04/2018
            ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2018թ. հոկտեմբերի 18-ին կազմակերպում է Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 8-րդ գիտաժողովը:
            Մասնակցության հայտը ուղարկել tigran.sirunyan@yahoo.com էլ. փոստին` նշելով անուն ազգանուն, այն հաստատության անվանումը, որը ներկայացնում է հայտատուն, զեկուցման վերնագիրը: Հայտագրման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 1-ն է:
            Զեկուցման տեխնիկական չափանիշները. ծավալը՝ մինչև 10 էջ, տառատեսակը՝ Sylfaen, այլ լեզուների դեպքում՝ Times New Roman, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1,5, լուսանցքները՝ ձախից 2,5, աջից 1,5 սմ, հղումները՝ տողատակում: Զեկուցումը ներկայացնելու համար տրամադրվելու է մինչև 15 րոպե:
            Խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կտպագրվեն Երիտասարդ լեզվաբանների գիտաժողովի զեկուցումների ժողովածուում:
           
 
ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
երիտասարդ գիտաշխատողների խորհուրդ

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.