Սեմինար-քննարկում՝ նվիրված սոցցանցերի լեզվի առանձնահատկություններին

20/10/2017
         Սույն թվականի հոկտեմբերի 18-ին  ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված համացանցի, մասնավորապես սոցցանցերի լեզվի առանձնահատկություններին։ Սեմինարը վարում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ,  բ.գ.թ. Արևիկ Քամալյանը։
         Նա ներկայացրեց հայալեզու համացանցի հաղորդակցման լեզվի առանձնահատկությունները՝  նշելով, որ այսօր համացանցում ձևավորվում է նոր լեզու, նոր ենթամշակույթ, որը տարբերվում է թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքից. այն լեզվի նոր որակ է՝ իր առանձնահատկություններով, որը լուրջ ուսումնասիրման կարիք ունի։  Ա. Քամալյանը  նաև նշեց, որ համացանցի լեզվի մասին ուսումնասիրություններ՝ հոդվածներ, մենագրություններ, ատենախոսություններ կան աշխարհի տարբեր լեզուներով, իսկ հայերեն համակողմանի ուսումնասիրություններ առայժմ չկան։
         Ա. Քամալյանը խոսեց համացանցում գրության առանձնահատկությունների մասին (բառերի դիտավորյալ աղավաղված գրություն, զանազան պայմանական նշանների, սիմվոլների, սմայլիկների, գիֆերի կիրառում ևն)՝ ասածը լրացնելով համացանցից արված սքրինշոթերով։ Բառապաշարի առանձնահատկություններին անդրադառնալով՝ նա հատկապես ընդգծեց բաղարկությամբ կազմվող նոր բառերի առատությունը, խոսեց համացանցային սլենգի, փոխառությունների, ինչպես նաև համացանցում գռեհկաբանությունների, հայհոյական բառաշերտի տարածման միտումի մասին, որի պատճառները ոչ միայն լեզվաբանների, այլև մարդաբանների, մշակութաբաններին, հոգեբանների ուսումնասիրության առարկա կարող են դառնալ։ Ա. Քամալյանը անդրադարձավ նաև այլատառ հայերենի, հատկապես լատինատառի խնդրին՝ նշելով, որ այն խիստ բացասական ազդեցություն է թողնում գրագիտության վրա, խոսեց համացանցում դրա դեմ պայքարի միջոցների մասին։
          Վերջում Ա.Քամալյանը նշեց նաև համացանցային ֆոլկլորի, մասնավորապես մեմերի, դրանց ծագման ու տարածման եղանակների մասին։
             

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.