Լրագիր

       (ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ)
        Մեր գյուղում ամեն տուն իր ծառն ուներ: Բազմաթիվ մրգատու ծառեր ու խաղողի ընդարձակ այգիներ ունեցող ամեն ընտանիք, այդ ամենից անկախ, մի առանձնահատուկ ծառ ուներ, որի հետ տունը լիարժեք տեսք էր ստանում, նաև հոգևոր ամբողջություն կազմում:
        Մեր տան ծառը մեր թթենին էր՝ մեր հսկա, լայնասաղարթ ու երկնասլաց թթենին: Նա յուրահատուկ հմայք էր տալիս մեր միհարկանի, չարդախավոր-երդիկավոր հին տանը և բոլորիս ապավենն ու հպարտությունն էր: Աշխարհի ամենաբարի,...
 (ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ)
           Ես որքան ինձ հիշում եմ՝ այդ բնածին փոքրիկ շագանակագույն բիծը միշտ դեմքիս է եղել՝ ձախ հոնքիս սկզբնամասում: Առաջին հայացքից շատ սովորական խալ էր, որ հոնքիս հետ ձուլվելով՝ շրջված-պառկած ստորակետ էր հիշեցնում, բայց հարազատներիս ու ինձ համար մի ուրիշ, ոչ սովորական խորհուրդ ուներ:
         – Մեռնեմ քո ստորակետին,– արտասվախառն համբուրելով՝ երբեմն ականջիս շշնջում էր ավագ հորաքույրս,– ախր ճիշտ հորդ խալի կրկնօրինակն է:
Նման պահերին ես թախծոտ մի...
        Խորհրդային շրջանի նախկին 37 շրջանների փոխարեն Հայաստանն անկախությունից ի վեր ունի ընդամենը մեկ տասնյակ տարածքային նոր միավորներ` մարզեր, որոնց անունների հանդեպ մամուլը, հեռուստատեսությունը և մասնավոր անձինք երբեմն չեն դրսևորում պատշաճ վերաբերմունք:
          Տարիներ առաջ, երբ ի թիվս մի շարք այլ բնակավայրերի՝անվանափոխվեց Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանը, Գերագույն խորհրդի համապատասխան հանձնաժողովի թյուրիմացությամբ պատմական հայտնի Տավուշ տեղանվան փոխարեն շրջանը ստացավ Տաուշ սխալ ձևը: Այդ...
         ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում է ծնունդ առել ու ձևավորվել «Ակունք» ազգագրական համույթը՝ հայ երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի երջանկահիշատակ դստեր՝ Մարո Մուրադյանի ջանքերով։ Անուրանալի է Մարոյի ստեղծած հրաշալի համույթի՝ «Ակունք»-ի դերը հայ ավանդական երգի նկատմամբ հետաքրքրություն, պաշտամունքի հասնող սեր ներշնչելու, ոգևորելու, խանդավառելու գործում։ «Ակունք»-ի ծնունդը երևույթ էր, ազգային ոգու զաթոնք, նոր մոտեցում համազգային խնդիրներին և վերջին հաշվով՝ ազգային արժեքների համակարգի վերագնահատություն։ Հայ ավանդական երգը...

Հայտարարություններ

  • Լեզվի ինստիտուտում ընթանում են գիտական քննարկումներ: Եկող շաբաթվա քննարկումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ֆայլում:

  •  Լեզվի ինստիտուտում ընթանում են գիտական քննարկումներ: Եկող շաբաթվա քննարկումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ֆայլում:

  •  Լեզվի ինստիտուտում ընթանում են Գիտական քննարկումներ: Եկող շաբաթվա քննարկումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ֆայլում:
     

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.