Ռոբերտ Լիպարիտի Ուռուտյան

12/01/2019
         Կյանքի 85-րդ տարում վախճանվեց ՀՀ ԳԱԱ հնագույն աշխատակից, Հ.Աճառ­յանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի առաջատար գիտաշ­խա­­տող, տեխ­նիկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Լիպարիտի Ուռուտ­յանը։
            Ռ.Ուռուտյանը այն հազվագյուտ հետազոտողներից էր, որն իր գիտական աշ­խա­­տանք­ներում զուգակցում էր ճշգրիտ և հումանիտար գիտությունների հետա­զո­տա­կան մեթոդները՝ մի նոր աստիճանի բարձրացնելով հայ բանասիրության նվա­ճում­ները։ Նրա գիտական գործունեությունը սկսվել է ՀՀ ԳԱ հաշվողական կենտրո­նում, որտեղ նա, աշխատելով որպես ինֆորմացիայի վերամշակման մաս­նա­գի­տաց­ված մեքենաների լաբորատորիայի վարիչ, մեծ նպաստ է բերել հաշվողական տեխ­նի­կա­յի կատարելագործման ու արդիականացման գործին։ Մասնավորապես մեծ է եղել նրա մասնակցությունը 1967 թ. մինչ այդ նախադեպ չունեցող թարգմանական մեքենան («Գառնի») նախագծելիս և ստեղծելիս։ 1972 թ. ՀՀ ԳԱ նախա­գա­հու­թյան որոշմամբ Ռ.Ուռուտյանը տեղափոխվել է լեզվի ինստիտուտ՝ որպես ին­ֆոր­մա­ցիոն-հաշվողական համակարգերի լաբորա­տո­րիայի վարիչ։ Երկար տարիներ նա զբաղվել է լեզվական ու լեզվաբանական կաղա­պար­ների մշակման և հաշվողական տեխ­նի­կայի օգնությամբ դրանք փորձարկելու հար­ցերով։ Մեծ է նրա վաստակը հատ­կա­պես հայերենի բարբառագիտական ատ­լասի ստեղ­ծ­­­ման աշխատանքներում։ Նրա մշակած ծրագրով ներկայումս կատարվում է բար­բա­ռա­գի­տա­կան նյութերի ներածում և համա­կարգ­չա­յին մշակում։ Ռ.Ուռուտյա­նը հեղինակ է երկու մենագրության և ութ տասնյակից ավելի հոդվածների։ Նրա գիտական վաստակը մնայուն արժեք ունի արդի հայագիտության համար։

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.