Նոր հրապարակում

29/07/2021

         «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» ծրագրի շրջա­նակում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտսւտի բարբառագիտության բաժնի հետազոտող­ների խումբը (Վ.Կատվալյան, Հ.Խաչատրյան, Ժ.Միքայելյան, Գ.Մկրտչյան) ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2013-2015 թթ. բարբառագիտա­կան հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզում: Ձեռք բերված արդ­յունք­ները Վ.Կատվալյանի կողմից գիտականորեն մշակվել, համակարգվել  և 2018 թ. հրապա­րակ­վել են «Հայաստանի Հանրապետու­թյան բար­բա­ռային համապատկեր» շարքի 1-ին՝ Գեղարքունիքի մար­զին նվիրված գրքում: Միաժամանակ, բարբառագետները հան­դես են եկել թեմային առնչվող գիտական հոդվածներով և զե­կու­­ցում­ներով: Վեր­ջիններս ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության բարբառային համա­պատկեր. Նյութեր. Պրակ Ա. Գեղարքունիք» գրքում, որը օրերս հրապարակել է ԳԱԱ լեզվի ինստիտուտի հրատարակչությունը:  Պրակը ամբող­ջացնում է Գե­ղար­քունիքի մարզի լեզվա­վիճակի նկարա­գրությանն ու ուսում­նասիրությանը նվիրված նյութերը, Վ.Կատվալյանի, Հ.Խաչատրյանի և Գ.Մկրտչյանի՝ տարբեր հանդեսներում ու ժողովածուներում ավելի վաղ հրապարակված հոդվածներից բացի պարունակում է նաև Գեղար­քունիքի մարզի բնա­կավայրերի ցանկը՝ յուրա­քանչյուրում գործածվող լեզվատարբերակի նշումով: Գիրքը կարող է օգտակար լինել բարբառա­գիտության, հայոց լեզվի պատմության, հայ բանահյուսության, ազգա­գրու­թյան մասնագետներին, ժողովրդա­գրու­թյան հարցերով զբաղվողնե­րին: Ներկայացված նյութը կարող է օգտագործվել հանրագի­տարանային բնույթի աշխա­տանք­նե­րում, ուսումնական դասընթաց­ներում:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.