Նիստ արդի հայերենի բաժնում

18/01/2020

             2020 թ. հունվարի 10-ին կայացավ ԼԻ արդի հայերենի բաժնի՝ այս տարվա առաջին նիստը: Քննարկվեցին ընթացիկ տարվա անելիքներին  վերաբերող հարցեր: Նշվեց, որ բաժինը կարևոր դերակատարություն պիտի ունենա մասնավորապես արդի հայերենի մաքրությունն ապահովելու գործընթացում, քանի որ լեզվական սխալները և դրանց զանգվածային կիրառությունները թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում բավական շատ են: Անհրաժեշտություն է միջոցների շարունակական փնտրտուքը՝ գործնականում սխալներից խուսափելու, ապա բացառելու նպատակով: Այդ առումով որոշվեց ստեղծել մի ձեռնարկ՝ «Սխալների քերականություն» վերնագրով, որտեղ կներկայացվեն և կնկարագրվեն արդի հայերենում առկա բառագործածության ու քերականական սխալները:

            Հաջորդ նիստում կքննարկվեն ձեռնարկի ստեղծմանն առնչվող առաջարկություններ ու գործնական հարցեր:  

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.