Միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 75-ամյակին

20/09/2018
Հարգելի՛ գործընկեր,
            ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին  ընդառաջ՝  ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը կազմակերպում է գիտական միջոցա­ռում­ների շարք:
         Առաջին միջոցառումը նվիրվում է մեծանուն գիտնական Հրաչյա Աճառյանին:  Ինստիտուտի բաժնի վարիչ բ.գ.թ. Գայանե Մխիթարյանը հանդես կգա Հ.Աճառյանի կյանքին ու գիտական գործունեությանը նվիրված զեկուցմամբ: Տեղի կունենա      Սոֆյա Աճառյանի   «Իմ հուշերը Աճառյանի մասին» գրքի շնորհանդեսը:
       Սիրով հրավիրում  ենք մասնակցելու  միջոցառմանը և տեղեկացնում, որ այն կկայանա  հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում  (Գրիգոր Լուսավորչի 15, III  հարկ, մեծ դահլիճ):

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.