Lեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հերթական սեմինար-զեկուցումը

14/06/2022

        Ս. թ. հունիսի 14-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հերթական սեմինար-զեկուցումը` «Մրցակից լեզվական միտումների դերը լեզվի համաժամանակյա գործառության և տարաժամանակյա փոփոխության մեջ» թեմայով, որը վարում էր ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող Սարգիս Ավետյանը: Զեկուցողը նշեց, որ մրցակից (հակադիր) լեզվական միտումները, որոնք բոլորն էլ բխում են առավել արդյունավետ հաղորդակցման պահանջից, կարևոր դեր են խաղում լեզվի համաժամանակյա գործառության և տարաժամանակյա փոփոխությունների մեջ: Ընդ որում, միմյանց հակադիր միտումները հաճախ սահմանափակվում և ճնշում են մեկը մյուսի գործողության ազդեցությունները: Ըստ  այդմ` նայած, թե որ լեզվում, կամ տվյալ լեզվի տարածաժամանակային որ տարբերակում այդ միտումներից որ մեկն է տիրապետող դառնում, ըստ այդմ էլ պայմանավորված է լինում այս կամ այն լեզվական փոփոխության ուղղվածությունը: Երբեմն էլ տվյալ լեզվական օրինաչափությունը ձևավորվում  է ոչ թե մեկ, այլ մի շարք միտումների և գործոնների գործողության արդյունքում:

Հնչեցին հարցեր, ծավալվեց  հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

Հայտարարություններ

  •       Հարգելի՛ բարեկամներ,
          ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:  
         Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու շարքի առաջին գիտաժողովին:  «Ղարաբաղ-Շամախիի...
  •  
     
    Հոդվածն ուղարկել instlingv@sci.am էլեկտրոնային հասցեով՝ կից՝ (File Attachment)-ով։
    ● Համակարգ՝ Microsoft Word (97-2003), A 5 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամ­փո­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը), լու­սանց­քը՝ վերևից, աջից և ձախից՝ 1.5,  ...

Ատենախոսություններ

  Լիլիթ Ռազմիկի Հակոբյան  «Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկի լեզուն»
 (թեկնածուականատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
12.09.2022, ժ.15-ին
 Գիտական  ղեկավար...

       Գոհար Գարեգինի Հակոբյան  «Հարավկասպյան-ատրպատականյան իրանական լեզվամիությունը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր լեզուներ»
13.06.2022, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.