Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հենասյուներից մեկը

20/04/2021
       Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հենասյուներից մեկը՝ մեծահամբավ գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԻԱՆԱ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
       Գիտության աննկուն նվիրյալ էր ընկեր Հովսեփյանը, իր գիտակցական ողջ կյանքը ծառայեցրեց գիտության զարգացմանն ու կրթության կազմակերպմանը: Հեղինակեց տասնյակ գիտական հոդվածներ, մենագրություններ, ժողովածուներ: Մինչև վերջին օրերը ընկեր Հովսեփյանը զբաղվում էր հետազոտական աշխատանքով, փորձում էր կյանքի կոչել նոր ծրագրեր. հրատարակության էր պատրաստում գրաբարի լիակատար քերականությունը: Ցավոք չհասցրեց ավարտին հասցնել:
        Չափազանց մեծ է նրա վաստակը հայ լեզվաբանության մեջ. ուսումնասիրությունների շրջանակը շատ լայն է և ընդգրկուն` հայոց լեզվի պատմություն,  բարբառագիտություն և բառարանագրություն, հայերենի կառուցվածքային և պատմական տիպաբանություն, լեզվի ձևայնացված նկարագրություն և կաղապարում, հետազոտության ժամանակակից մեթոդներ, գրական լեզվի նորմավորման խնդիրներ...
        Ընկեր Հովսեփյանը կրթության մեծ կազմակերպիչ էր, իր եռանդն ու ջանքերը չէր խնայում գիտական կադրեր պատրաստելու համար: Մի հետաքրքիր ուժով և հմայքով իր շուրջն էր համախմբում ամենքին`  իր ասպիրանտներին, գործընկերներին, իր եռանդով վարակում բոլորիս, մղում նոր հորիզոններ նվաճելու:
         Աշխատանքի մեջ շատ խիստ էր ու պահանջկոտ ընկեր Հովսեփյանը, մեծ երկմտանքով ու երկյուղով էինք մեր աշխատանքներն իրեն ներկայացնում, բայց երբ հավանության էր արժանացնում, վե'րջ, ուրեմն իսկապես արժանի աշխատանք էր: Ընկեր Հովսեփյանի ասպիրանտը լինելը մեծ պատիվ էր մեզ համար:
       Աշխատանքից դուրս ընկեր Հովսեփյանը մեր ավագ ընկերն էր, խորհրդատուն, հարազատը, բարեկամը: Իրենց տանը հավաքում էր մեզ` իր ասպիրանտներին, հյուրասիրում իր ձեռքով պատրաստած տեսակ-տեսակ ուտեստները, իսկ հետո թեյի կամ սուրճի սեղանի շուրջ գրական ընթերցումներ էին լինում, մեզ պատիվ էր անում` ներկայացնելով իր գրական անտիպ թարգմանությունները:
        Մեր շատ սիրելի՛ ընկեր Հովսեփյան, մեր խորհրդատու, մեր ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ, թո՛ղ փառավորվի Ձեր հոգին, Ձեր խոսքերը, խորհուրդները մեր ականջին են, Ձեր կենդանի ներկայությամբ միշտ ուղղորդելու եք մեզ թե՛ գիտության, թե՛ կյանքի մյուս ասպարեզներում, իսկ Ձեր բացառիկ կերպարը միշտ վառ կլինի մեր հուշերում…
 
Լիանա Հովսեփյանի ասպիրանտ, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.