Քննարկում բարբառագիտության բաժնում

11/03/2019
           Ս.թ. մարտի 11-ին  ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ներկայացված «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմա­կերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները և չափանիշները» նախագծի քննարկում:
         Բաժնի վարիչ Վ.Կատվալյանը  ներկայացրեց նախագիծը՝ անդրադառնալով  դրույթներից յուրաքանչյուրին: Մանրամասն վերլուծելով դրանք՝ նշեց, որ  հարկ է սահմանել աշխատանքի ավելի բարձր նշաձող: Անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, որոնք կխթանեն գիտական աշխատանքը և կապահովեն առավելագույն արդյունք:
          Ծավալվեց մտքերի փոխանակություն, եղան առա­ջար­­կություններ, արվեցին հարցադրումներ՝ մասնավորապես գիտական գործու­նեու­թյան արդյունավետության գնահատման սկզբունքների շուրջ:
         Նշվեց, որ բաժինը մեծ ծավալի գիտական աշխատանք է կատարում: «Հայ բարբառների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում  կատարվող հետա­զո­տությունները  արդիական են, և այսօր բաժնի առաքելությունը էլ ավելի է կարևորվում, քանի որ ինստիտուտում գործող բարբա­ռա­գիտության բաժինը բարբառային  հայերենի ուսումնա­սիրության գիտական խնդիրներով զբաղվող միակ հետա­զոտական կենտրոնն է Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
Գնահատելով  նախորդ տարիներին բաժնում կատարված  դրական աշխատանքը, վերլուծելով ձեռքբերումները և հաշվի առնելով քննարկման ընթացքում արված առաջարկությունները՝  Վ.Կատվալյանը նշեց  այն խնդիրները, որոնց հաղթա­հար­մամբ հնարավոր կլինի բարձրացնել գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշը  (գիտական հրապարակումների քանակի ավե­լա­ցում, հոդվածների հրատարակում արտասահմանյան պարբերականներում, հա­մա­գործակցություն արտերկրյա հայագիտական կենտրոնների հետ, համատեղ ծրագրերի մշակում ու իրականացում, միջազգային գիտական կապերի ընդլայնում, դրամաշնորհային տարբեր ծրագրերի ու մրցույթների մասնակցություն և այլն):
         Ամփոփելով քննարկումը՝ Վ.Կատվալյանը նշեց, որ բարբառագիտության բաժինն ունի  գիտական պատշաճ ներուժ՝ նոր պահանջներին համապատասխան գիտական գործունեություն ծավալելու և իր առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու  համար:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.