Հրապարակվել է «Բարբառագիտական հետազոտություններ» շարքի առաջին պրակը

11/11/2022
       Վերջին տասնամյակի իր գիտական արդյունքները ի մի բերելու, դրանք հանրությանը և հատկապես բարբառագետների ու բարբառներով հետաքրքրվողների ներկա ու հաջորդ սերունդներին ամփոփ կերպով ներկայացնելու նպատակով ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժինը սկսում է հրապարակել աշխատակիցների հոդվածներն ու զեկուցումները պարունակող «Բարբառագիտական հետազոտություններ» ժողովածուների շարք՝ ըստ տարիների:
       Էլեկտրոնային եղանակով հրապարակվել է շարքի առաջին պրակը: Այն պարունակում է բաժնի աշխատակիցներ Ա. Աբրահամյանի, Մ. Աղաբեկյանի, Ջ. Բառնասյանի, Գ. Գևորգյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Կատվալյանի, Հ. Մեսրոպյանի, Ժ. Միքայելյանի, Ս. Միքայելյանի, Գ. Մկրտչյանի աշխատանքները, որոնք 2013 թ. լույս են տեսել տարբեր հանդեսներում, ժողովածուներում, գրքերում: Պրակում ընդգրկված նյութերը վերաբերում են բարբառների ուսումնասիրության ընդհանուր ու մասնավոր խնդիրների, ներկայացնում են բարբառային լեզվի հնչյունաբանության, բառապաշարի ու ձևաբանության ուոլորտներում կատարված հետազոտությունների արդյունքներ, զուգադրահամեմատական բարբառագիտությանն առնչվող հարցեր:

Հայտարարություններ

  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան սկսում է 3 հանդիպումից բաղկացած թերապևտիկ բաղադրիչով գիտագործնական թրեյնինգային մոդուլ «Սթրեսից դեպի կայունություն. խոսքը՝ որպես հոգեբանական խնամքի և դիմակայման քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)»...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.