Հրանտ Բագրատյանի դիտարկումները կարծես չար կատակ լինեն

04/09/2017

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի  դիտարկումները ` կապված հայոց լեզվի հետ:

«Ինձ թվում էր, թե ինքը պիտի որ, այնուամենայնիվ, բավականաչափ տեղյակ լինի լեզվական հարցերին: Չեմ հասկանում` ինչպես կարող է այդ մակարդակի տնտեսագետն այդ կարգի դիտարկումներ անել, որովհետեւ ես գիտեմ շատ լավ տնտեսագետների, որոնք այնքան լավ են պատկերացնում լեզվական հարցերը: Մի տեսակ չար կատակ ոնց որ լինի: Անհավատալի, տարօրինակ բաներ է ասում: Չեմ հավատում, որ նա այդպես է մտածում: Այնքան անհեթեթ են ասածները, որ մասնագիտորեն անդրադառնալու հարկ չկա: Չես հասկանում` այս մարդը կատա՞կ է անում, ինչ-որ նպատակնե՞ր ունի, դրանով ուրի՞շ բան է ուզում ասել: Համենայնդեպս, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ծայրահեղության են գնում` չիմացությունից ելնելով: Իր պարագայում դժվար թե այդքան չիմացություն լիներ: Չեմ հասկանում»,- armtimes.com-ին ասաց Վիկտոր Կատվալյանը:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ նախկին վարչապետի դատողությունները լեզվի մասին վկայում են, որ կա որոշակի աշխատանքի անհրաժեշտություն:

«Մյուս կողմից էլ` չկա չարիք առանց բարիքի: Դա նշանակում է, որ մեր հասարակության մեջ լեզվական պատկերացումները ճշգրտելու անհրաժեշտություն կա: Եվ այս իմաստով շատ լավ կլիներ, եթե մեր հեռուստատեսությունները լեզվին նվիրված հաղորդումներ կազմակերպեին, ու հնարավոր լիներ հասարակության, նույնիսկ մտավորականության մեջ ճիշտ պատկերացումներ ձեւավորել լեզվի մասին: Դրա անհրաժեշտությունը ոնց որ թե ցայտուն դարձավ Բագրատյանի ելույթից հետո»,- կարծիք հայտնեց ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենը:

Ինչ վերաբերում է հայերենը` արմեներեն, իսկ Հայաստանը` Արմենիա կոչելու Բագրատյանի նախընտրությանը, լեզվաբանը պատասխանեց. «Ասածներից ամեն ինչը անհեթեթ է, չի կարելի դրան լրջորեն վերաբերվել եւ դրանց անդրադառնալ, քննարկել: Ոչ մի ճիշտ, նորմալ բան նա չի ասում: Ես դրա համար եմ զարմանում, որ այդ մակարդակի մտավորականն այդպիսի մտքեր է հայտնում»:

Բագրատյանը հայոց լեզվի աղքատիկության եւ Հայաստանն անվանափոխելու մասին գրել էր ֆեյսբուքյան իր էջում: Նրա արտահայտած կարծիքներն արդեն մի քանի օր է` թեժ կրքեր են բորբոքել: Շատերը ստանձնել են հայերենի պաշտպանության գործը, որոշների համար էլ ընդունելի են նախկին վարչապետի պնդումները:

 

Աղբյուրը՝  http://armtimes.com/hy/article/118691

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.