«Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրները» հայերենագիտական գիտաժողով

10/11/2019
         2019 թ. նոյեմբերի 7-8-ը Աղվերանում կայացավ հայերենագիտական գիտաժողով՝ նվիրված հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներին, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության գիտական տարբեր կենտրոններ ներկայացնող  22 հետազոտողներ: Նպատակն էր խթանել հայերենագիտության զարգացումը, ի մի բերել և գիտական շրջանառության մեջ դնել նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև կազմակերպել այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը: 
         Գիտաժողովը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի բացման խոսքով, որ մասնավորեց գիտաժողովի և՛ կենտրոնաձիգ, և՛ տարածական ուժը, հատկապես հայերենագիտության դեպի միջազգայնացում ուղղվածությունը: Տնօրենն իր ելույթում շնորհակալության ջերմ խոսքեր ասաց համաժողովի աջակից Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հայագիտական հիմանադրամին:  
Գիտաժողովը քննարկումների հարթակ էր  Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարաններից, գիտական կենտրոններից ժամանած մասնագետների համար:  Ժամանակագրական տեսանկյունից՝ ընդգրկում էր վաղնջահայերենից մինչև լեզվի նորագույն շրջանի ուսումնասիրությունները:  Գիտաժողովի նիստերում լսվեցին 22 զեկուցումներ և հաղորդումներ, որոնք նվիրված էին հայոց լեզվի պատմության զարգացման հիմնական ուղղություններին, գիտական նորություններին ու մեթոդաբանությանը,  արտացոլում էին հայոց լեզվի ուսումնասիրության արդի մակարդակը։ 
         Զեկուցումների մեծ մասը  նվիրված էր բարբառային հնաբանությունների հարցերին, հայերենի բարբառների բառապաշարում գործող լեզվամտածողության տարբերակային արտահայտությունների դրսևորումներին, Հյուսիսային Գողթնի խոսվածքների հնչյունաբանական առանձնահատկություններին (Վ. Կատվալյան ,  Հ. Խաչատրյան, Ջ. Բառնասյան, Ա. Վարդանյան):  
         Զեկուցումների մի ամբողջ շարք նվիրված էր գրավոր հուշարձանների  լեզվական և բանասիրական քննությանը, դիտարկումներ եղան դասական հայերենի բարբառների վերաբերյալ (Ս.Գրիգորյան, Հ. Թադևոսյան, Վ. Խաչատրյան): Հեղինակները բնագրագիտական  հետազոտությամբ պարզում էին նշված աղբյուրների ստեղծման ժամանակաշրջանի, կառուցվածքի, նախօրինակների և լեզվական առանձնահատկություններին առնչվող հարցեր: 
        Հետաքրքիր էին հայոց ցեղանուններին և հայոց էպոսի մի քանի անձնանունների քննությանը վերաբերող զեկուցումները (Ա. Պետրոսյան, Ա. Ղարիբյան): 
Հայոց լեզվի պատմության նախորդ փուլերի բառապաշարի ուսումնասիրության տեսանկյունից առանձնանում են Լ. Հովհաննիսյանի Լ. Ղամոյանի զեկուցումները: Աստվածաշնչի հայերեն թարգմանության հարցի շուրջ ուշագրավ դիտարկումներ  ներկայացրեց Գ. Մխիթարյանը:  
         Լայնորեն քննարկվեցին պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայերենի և այլ լեզուների շփումների ու փոխհարաբերությունների հարցերը (Տ. Սիրունյան): 
         Բառաքննությանն ու ստուգաբանությանն էին նվիրված Ն. Սիմոնյանի, Մ. Քումունցի և Հ. Զաքարյանի զեկուցումները: 
         Արդի հայերենին նվիրված զեկուցումները ևս աչքի էին ընկնում թեմատիկ բազմազանությամբ՝ տերմինաբանական դիտարկումներ (Ս. Պապիկյան), հայերենի բառակազմության խնդրահարույց հարցեր (Մ. Սարգսյան),  գրական հայերենի նորմավորման հարցեր (Հ. Սուքիասյան), հուշագրության լեզվակառուցվածքային հարցեր (Ա. Գալստյան), համակարգչային լեզվաբանությանն առնչվող գրաբարի էլեկտրոնային պատմական բառարանի կազմության սկզբունքների քննություն (Ֆ. Հակոբյան): 
Նիստերն ընթանում էին բուռն քննարկումներով, կարծիքների և տեսակետների արծարծումով:
         Ամփոփելով գիտական երկօրյա աշխատանքը՝ Վիկտոր Կատվալյանն իր  խոսքում նշեց, որ լեզվի ինստիտուտը հատուկ ուշադրություն է դարձնում Հանարապետության բուհական տարբեր ամբիոնների հետ գիտամշակութային հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, նա շեշտեց նաև հայերենագիտությանը նվիրված նյութերի ուսումնասիրության ու դրանց արդյունքները գիտական լայն շրջանակներին հասու դարձնելու կարևորությունը:
          Այսպիսով, կարելի Է արձանագրել հետևյալը.
          ա) Աղվերանում կայացած հայերենագիտական գիտաժողովը, ամփոփելով հայերենագիտության ասպարեզում տարվող աշխատանքների արդյունքները,  ակնհայտ դարձրեց այն փաստը, որ զգալիորեն աճել է հետազոտողների գիտական հետաքրքրությունը հայերենի նկատմամբ:
          բ)  Բացահայտեց հայագիտության հետագա առաջընթացի հեռանկարները: 
         դ) Ցույց տվեց, որ ներկայումս հայոց լեզուն ուսումնասիրվում է իր ժամանակագրական, տարածական ու գործառական տարբերակների ամբողջությամբ՝ լեզվաբանական տարբեր գիտակարգերի և ուղղությունների հայեցակետից։  

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.