Հանդիպում մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչների հետ

29/11/2019
        Նոյեմբերի 29-ին  ԳԱԱ լեզվի ինստիտուտում  կայացավ  հայագիտական այս կարևորագույն կենտրոնի լեզվաբանների  գիտագործնական  հանդիպումը   մայրաքաղաքի դպրոցների  հայոց լեզվի  ուսուցիչների հետ։ Ներկա էին նաև   ԵՊՄՀ  բանասիրական  ֆակուլտետի դասախոսներ։
       Ողջունելով  լեզվաբանների հետ հանդիպման եկած ուսուցիչներին՝ ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը նախ ներկայացրեց  ինստիտուտի  տարբեր բաժիններում իրականացվող աշխատանքները, ապա նաև  խիստ կարևորեց   նմանատիպ  հանդիպումներ    կազմակերպելու  անհրաժեշտությունը,  քանզի  հանդիպման   նպատակը   ոչ միայն   ուսումնական հաստատություններում,  մասնավորապես՝ դպրոցում  հայերենի  դասավանդման  խնդիրները,        առկա  դժվարություններն ու թերությունները   ներկայացնելն  է,   այլ   միասնաբար  լուծման ուղիների փնտրելն  ու  ջանադիր աշխատանքով  իրականացնելը ։ Լեզվաբանները  մտահոգված էին, որ   այս  տարվա ավարտական քննությունները փաստեցին դպրոցականների՝ մայրենի լեզվի իմացության ցածր մակարդակը։  
      Մայրաքաղաքի դպրոցների  տարբեր դասարանների ուսուցիչները  հույս հայտնեցին,  որ այսպիսի հանդիպումները կլինեն պարբերական ու կդառնան գործնական խնդիրներ ներկայացնելու և միասնաբար լուծումներ գտնելու  հարթակ։ Ծավալվեց խոսակցություն դպրոցների առջև կանգնած  դժվարին և շատ դեպքերում  անլուծելի խնդիր  դարձած  ներառական կրթության  մասին։
       Հասարակությանը հուզող հարցեր են  նաև կրթական առկա ծրագրերն  ու   դասագրքերը։  Գրավոր և բանավոր խոսք կառուցելու հմտություններ դպրոցը պիտի տա,  սակայն դպրոցական  դասագրքերով   քերականախեղդ անելով աշակերտին՝ նրան չեն տալիս մայրենի լեզվին պատշաճ չափով տիրապետելու, իր մտքերն անկաշկանդ արտահայտելու ունակություն և հմտություն։ Դասագրքային  սխալ քաղաքականությունը հավասարապես քննադատեցին թե՛ գիտաշխատողները և թե՛ ուսուցիչները։ Հետագա հանդիպումների ժամանակ այդ խնդիրը  քննարկելու և  միասնաբար լուծումներ  առաջարկելու  հարցը երկուստեք  հավանության արժանացավ։  Բոլորը համակարծիք էին,  որ լեզվի կանոնարկման խնդիրը օրվա  հրամայականն է,   և դասագրքեր ստեղծելիս բուհական դասախոսներից բացի պետք է ներգրավել նաև  դասավանդող ուսուցիչներին   և լեզվի ինստիտուտի գիտնականներին։ Արդի լեզվաքաղաքականությունն իրականացնող  բոլոր օղակները՝ դպրոց, բուհ,  ուսումնական կենտրոններ, պետք է գործեն նպատակաուղղված,  քանզի  լեզուն բացարձակ արժեք է։
         Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին  հաջորդ անգամ հանդիպել  2020թ.  հունվարի 17-ին։ Քննարկման նյութ կդառնան դպրոցում  հայոց լեզվի  դասավանդման ծրագրային  խնդիրները   և    դասագրքային  քաղաքականությունը։
                                                                                                                                                    Ջ․ Բառնասյան:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.