Հանդիպում-քննարկում երիտասարդ լեզվաբանների հետ

02/02/2015
               2015 թ.փետրվարի 2-ին ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների հանդիպում-քննարկում ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի հետ: Երիտասարդ գիտաշխատողները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, քննարկեցին առաջիկա տարվա անելիքներն ու խնդիրները:
      Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը ողջունեց երիտասարդ գիտաշխատակիցների հետազոտական նախաձեռնությունները, կատարեց առաջարկություններ և հանձնարարություններ:                          
          Մասնավորապես երիտասարդ գիտաշխատակից Վալենտին Խաչատրյանին առաջարկեց ամփոփել նախորդ տարվա կատարած հետազոտությունը և առաջիկա տարվա ընթացքում ներկայացնել հրատարակության: Մերի Սարգսյանին հանձնարարվեց սեմինար անցկացնել Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական տերմինաբանության թեմայով:
        Ինստիտուտի տնօրենը նշեց, որ երիտասարդները պետք է վառ պահեն գիտության լույսը, հետևեն գիտական խոսքին, ապահովեն գիտական պատշաճ մակարդակ: Աշխատակիցներին առաջարկվեց հանդես գալ նոր նախաձեռնություններով, ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել գիտաժողովներում և սեմինարներին, մասնակցել ինստիտուտի նստաշրջաններին, տարվա ընթացքում առնվազն երկու հրապարակում ունենալ:
        Քննարկվեցին նաև կազմակերպական բնույթի հարցեր՝ կապված առաջիկա գիտաժողովների և հատկապես Երիտասարդ լեզվաբանների հանրապետական գիտաժողովի վերաբերյալ:
 
 
Կրտսեր գիտաշխատող Մերի Սարգսյան
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.