Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Արցախի պատմության, մշակույթի և առկա իրավիճակի վերաբերյալ հանրության և գիտական լայն շրջանակների
իրազեկվածության մակարդակը:
...
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար` «Հ. Պեդերսենը և հայագիտության արդի խնդիրները» թեմայով: Սեմինարը վարում էր ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վ. Համբարձումյանը: Բանախոսը սկզբում ներկայացրեց Պեդերսենի կյանքի և հայագիտական գործունեության ընդհանուր բնութագիրը, այնուհետև անդրադարձավ բուն նյութին` հետևյալ խմբավորմամբ. 1)ի՞նչ է տվել հայագիտությանը Պեդերսենը, 2)ի՞նչ տեսություն է առաջ քաշել լեզուների դասակարգման առումով, 3)ի՞նչ լեզվաբանական գյուտ է արել: Նշվեց, որ Պեդերսենի աշխատությունները վերաբերում են պատմահամեմատական լեզվաբանությանը, մասնավորապես` հնդեվրոպական, խեթական, ուգրա-ֆիննական, սեմական լեզունների համեմատական ուսումնասիրությանը: Ըստ բանախոսի` Պեդերսենը մեծ ավանդ է ունեցել հայերենագիտության զարգացման գործում, հրատարակել է մի շարք հայերենագիտական աշխատություններ, որտեղ քննել է հայերենի հնչյունական օրենքները հնդեվրոպական բաղաձայնական ընդհանրությունների համակարգի մեջ: Բացի այդ նշվեց, որ Պեդերսենը համարվում է նոստրատիկ լեզվաբության հիմնադիրը, ըստ որի մի շարք լեզուներ և լեզվաընտանիքներ մտնում են մեկ մակրոընտանիքի մեջ:
Սեմինարի ավարտին տրվեցին հարցեր, որոնց պատասխանեց բանախոսը:
Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական քննություն»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
30.03.2020, ժ.15-ին
Գիտական ...
Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն»
10.02....