ԳԻՏԱՐՇԱՎ ՀՀ Շիրակի մարզի գյուղերում՝ բարբառային համապատկերն ուսումնասիրելու նպատակով

18/06/2023
          Շիրակի մարզում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագետներս իրականացնում ենք գրանտային ծրագիր՝ տարածաշրջանի բարբառային համապատկերը ներկայացնելու նպատակով։ Հայտնի է, որ վերջին հարյուրամյակների ընթացքում Շիրակի մարզի բազմաթիվ գյուղերում տեղաբնիկների կողքին բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների ջարդերից ու կոտորածներից փրկվածների սերունդները՝ այս կամ այն չափով պահպանելով իրենց պապերի խոսվածքը։ 20-րդ դարի Հայոց ցեղասպանությանը հաջորդած գաղթականների նոր ալիքի հետ Շիրակ աշխարհի բազմաթիվ գյուղերոմ բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանից գաղթածների հոծ խմբեր Մուշից, Բասենից, Կարսից, Էրզրոմից և այլն։ Հին ու նոր գաղթականների և տեղաբնիկների խոսվածքների փոխազդեցությամբ ձևավորված լեզվական միջավայրը հետաքրքիր ուսումնասիրությունների նյութ է տալիս։
       Այս տարածքում գերակշռում է, իհարկե, Կարնո բարբառը, որն առայսօր կենդանի, գործուն է և որպես հաղորդակցման միջոց է ծառայում Գյումրիում և մի շարք գյուղերում։ Շիրակի մարզի Գետք, Ազատան և Մարմաշեն և այլ գյուղերում տեղաբնիկներից բացի կան նաև19-րդ դարասկզբին Կարսից և Էրզրումից այստեղ գաղթածների սերունդներ։ Զգալի թիվ են կազմում նաև Մեծ եղեռնից մազապուրծ գերդաստանների 3-4-րդ սերնդի ներկայացուցիչները։ Մարզում կան նաև հիմնականում գաղթականներով բնակեցված գյուղեր, որտեղ տասնամյակներ առաջ իրականացրել ենք հավաքչական աշխատանքներ՝ բարբառախոս անձանցից գրառելով իրենց մայրենի խոսվածքները։ Բնականաբար, նմանատիպ գյուղերում տասնամյակների ընթացքում առաջացել են միջբարբառային խոսվածքներ։ Վերջին տասնամյակների ընթացքում (հատկապես ավերիչ երկրաշարժից հետո) նկատելի է, որ զգալիորեն պակասել է բնակչությունը։ Հետաքրքիր է, որ Գետք, Ազատան, Մարմաշեն գյուղերում տեղաբնիկների խոսվածքը Արևելյան բարբառախմբին է պատկանում, սակայն հավասարապես գործառում են նաև կը ճյուղին հատուկ ձևեր։ Բառային, քերականական, շարահյուսական իրողություններում փոխազդեցական գործոնն առկա է։ Պարբերաբար այցելելով և մեզ հետաքրքրող բարբառային իրողությունների մասին տեղեկություններ քաղելով Շիրակի մարզի բարեհաճ և պատրաստակամ բնակիչներից՝ կարող ենք փաստել, որ անցյալ շաբաթվա մեր այցելոuթյունը Գետք, Ղարիբջանյան, Հայկավան, Ախուրիկ, Բայանդուր, Երազգավորս, Առափի, Գուսանագյուղ բնակավայրեր բավական արդյունավետ էր։ Առջևում դեռ շատ աշխատանք կա իրականացնելու՝ պարզելու համար այս յուրօրինակ մարզի բարբառային համապատկերը։ Նմանատիպ ուսումնասիրությունները կարող են օգտակար լինել նաև լեզվի պատմության, ազգագրության և այլ գիտակարգերի համար։
 

Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.