Գիտական քննարկում՝ նվիրված Արցախ-Սյունիքի բարբառային տարածքի բառապաշարին

08/07/2019
            Ս.թ. հուլիսի 8-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ Արցախ-Սյունիքի բարբառային տարածքի բառապաշարին նվիրված գիտական քննարկում:
            Բաժնի հյուրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը, բաժնի աշխատակիցներին ներկայացրեց իր «Արցախ-Սյունիքի բարբառային տարածքի բառապաշարը» աշխատանքի կառուցվածքը և առանձին գլուխները, որոնցում քննել է բարբառային տարածքի բառապաշարի շերտերը՝ հինհայերենյան և միջինհայերենյան իրողությունները, արևելյան լեզուներից և ռուսերենից կատարված փոխառությունները, առանձնահատուկ բարբառային բառերը:
            Աշխատանքի վերաբերյալ կարծիքներ արտահայտեցինինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը,բաժնի գիտաշխատողներ Գ. Գևորգյանը, Ջ. Բառնասյանը, Հ. Մեսրոպյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Վարդանյանը:
            Մ. Քումունցը շնորհակալությամբ ընդունեց դիտողություններն ու խորհուրդները՝ առաջիկայում աշխատանքը առավել լիարժեք դարձնելու և ամբողջացնելու համար:
 
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական  քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.03.2020, ժ.15-ին

Գիտական ...

Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

10.02....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.