Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

26/03/2019
         Ս. թ. մարտի 26-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում անդրադարձ կատարվեց թվականների գործածության սխալներին: Բանախոս Գայանե Գրիգորյանը նշեց, որ թվականները առաջին հայացքից արտաբերական դժվարություններ չունեն, սակայն պարզվում է, որ խոսողները ամենից շատ սխալներ անում են հենց այս խոսքի մասին վերաբերող բառերի արտաբերության ժամանակ: Գրության պարագայում խնդիրներ քիչ են առաջանում, որովհետև թվականներն արտահայտվում են հիմնականում թվանշաններով:
          Բանախոսը նշեց,   որ թերևս բացարձակ թվականներից միավորների արտաբերության ժամանակ են արվում ամենից շատ սխալները, ինչպես՝ էրկու  (երկու), իրեք (երեք), հինգը (հինգ), յոթը (յոթ), ութը (ութ), իննը (ինը): Հաճախ համադրական բարդություններում տասն թվականին հաջորդող և ձայնավորով սկսվող երկրորդ  բաղադրիչից առաջ արտասանում են ը, օրինակ` տասնըյէրեք, տասնըութ: Շատ տարածված է առաջին դասական թվականի առաջի սխալ ձևի կիրառումը:
Խոսելով երկնիշ թվականների մասին` Գ. Գրիգորյանը նշեց, որ խոսակցական լեզվում քսան թվականը երբեմն արտաբերում են ընդգծված ը-ով`քըսան, երեսուն-ը` եռեսուն: Հիսուն թվականի արտաբերությունը ևս աղավաղում են` հնչեցնելով հիցուն.. նույն կերպ`  վաթսուն-ը` վացուն, ութսուն-ը` ուցուն:  Տասնավորներից շատ տարածված է  ութսուն-ի   ութանասուն կիրառումը` յոթանասուն-ի նմանությամբ: Հարյուրավորների դեպքում աղավաղվում է  հարյուր-ը՝  հայրուր կամ հարուր արտասանությամբ: Միլիոն բառն արտաբերում են երկարացված լ-ով:
            Ծավալվեց քննարկում, աշխատակիցները բերեցին թվականների սխալ գործածության իրենց օրինակները:
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.