Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

27/02/2019

        2019թ. փետրվարի 27-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված «Հայերենի բառապաշարի համակարգչային շտեմարան» գիտական նախագծին: Նախագծի հեղինակ բ.գ.թ. Ֆ. Հակոբյանը, կարևորելով էլեկտրոնային բառարանագրության արդի փուլում հայերենի բառապաշարի համակարգչային շտեմարանի ստեղծման խնդիրը, նշեց. «Հայերենը համացանցային լեզու դարձնելու, այն տեղեկատվական տեխնոլոգիաների բնա­գա­վառում հաջողությամբ գործածելու համար առաջին հերթին անհրա­ժեշտ է նկարագրել և ներկայացնել հայերենի բա­ռա­պա­շարը՝ օգտագործելով ժամանակակից համակարգչային     տեխ­նիկայի անընդ­հատ ու շարունակական զարգացումները։ Էլեկտրոնային շտեմարանում բառամիավորների նկարագրության սկզբունքները մշակելիս նկատի ենք ունեցել համակարգչային բառարանագրության ուսանելի փորձն ու հայերենի լեզվական առանձնահատկությունները: Շտեմարանում հայերենի բառապաշարը ներկայացվելու է իր համա­ժա­մա­նակյա վիճակով, կատարվելու է բառապաշարի հնարավորինս ամբողջական իմաստային դասակարգում, ներկայացվելու են բառերի հասկացական և իմաստային         փոխհարաբերություն­ները, տրվելու են գլխա­բառի հնչյունական,                       բառա­կազմական, բառիմաստային ու քերականական սպառիչ բնութագրերը: Կարելի է վստահորեն ասել, որ լեզվաբանական նպատակներով շտեմա­րանի կիրառությունը զարգացման միանգամայն նոր աստիճանի կհաս­ցնի հայերենի գործածությունը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավա­ռում:

«Հայերենի բառապաշարի համակարգչային շտեմարան» գիտական նախագիծն առանձին կայքով կներկայացնենք ընթացիկ տարում»:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.