Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

19/04/2019

         Ս.թ ապրիլի 19-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված հայկական ավանդական աշխատանքային երգերին և դրանց անվանումներին՝ կալերեգ, սայլերգ, հորովել, սերմնացանի, քաղհանի, հնձի երգեր և այլն: Նշված երգերի համակարգից բանախոսն առանձնացրեց հատկապես հորովելը՝ անդրադառնալով այդ կանչերգի ծիսական և հանպատրաստից բնույթին, բառի ծագման: Նշվեց, որ հորովելների տարբերությունը պայմանավորված է նաև բարբառներով, ուստի և տարբերակվում են դրանց մի քանի տարատեսակներ՝ Արցախի, Լոռվա, Վայոց ձորի, Ջավախքի, Արագածոտնի և այլն:

     Ի մի բերելով ազգագրական նյութերն ու համեմատելով մասնագիտական գրականության տվյալները՝ բանախոսը հանգեց հետաքրքիր ու ինքնատիպ եզրակացությունների:

      Բաժնում ծավալվեց քննարկում. բանախոսը պատասխանեց բաժնի գիտաշխատակիցների հարցերին:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.