Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

28/10/2019
           Հոկտեմբերի 28-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցած գիտական քննար­կումը նվիրված էր Ղ․ Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ում բառակազմական տար­բերակներով առկայացած բաղադրյալ բառերին։ Բանախոսը ներկայացրեց  ածանցային, հիմքա­կազմական և այլ բնույթի տասնյակ տարբերակներ,   ապա և  որոշ դեպքերում առանձ­նացրեց գրական և խոսակցական լեզվին բնորոշ օրինակները։ Ահա մի քանիսը՝ փոխատեղական բաղադրյալ տարբերակներ՝ գիւղաքաղաք // քաղաքագեօղ , լիապտուղ // պտղալից,  հոդակապով և առանց հոդակապի բառատար­բերակներ՝ վատատոհմակ // վատտոհմակ, խոհակերութիւն // խոհկերութիւն և այլն։
            Ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն, արվեցին ուշագրավ դիտողություններ հետագա ուսումնա­սիրու­թյուն­ներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.