Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

27/05/2019

         Մայիսի 27-ին հայոց լեզվի պատմության բաժնի  քննարկման նյութը արդի հայե­րե­նում  իմաստափոխված  բառերն էին։ Բանախոսը նշեց, որ XVIII դ. ավանդված ձեռա­գիր բա­ռարան­ներում բա­ռի­մաս­տային զարգա­ցում­նե­ր, բառիմաստային փոփո­խու­թյուն­ներ ար­ձա­նագրելուն առնչվող բառարանային պրպտումները հնա­րա­վո­րու­թյուն են ըն­­ձե­ռել անդ­րա­դառնալու որոշ բառերի՝ ժա­մա­նակակից հայե­րե­նում ձեռք բերած ի­մաստ­­ներին: Ներկա­յաց­նելով ձեռա­գիր բա­ռարան­ներում առկա արգահատել, գռեհիկ, գյուղական, զլա­նալ, խոս­նակ, ձեռն­տու (լինել), սեթևե­թել բառերի՝ գրաբարի տպագիր և արդի հայերենի բացատ­րա­կան բա­ռարաններում վկայված իմաստները՝ բանախոսը նշեց, որ առանձնացված բա­ռերի` ար­դի հայե­րենի բա­ռարան­նե­­րում արձանագրված առաջնային իմաստ­ները չեն պահ­պան­վել. այդ բառերը XX դ. կեսերից  ար­դեն իսկ կիրառ­վում են նոր ի­մաստ­­ներով

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.