Գիտական քննարկում հայոց լեզվի պատմությա բաժնում

06/03/2019

        Ս.թ. մարտի 6-ին ՀՀ ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժ­նում տեղի ունեցավ հերթական գիտական  քննարկումը՝ «Իմաստափոխության    միտումներ  միջին հայերենում» թեմայով:    

         Նշվեց, որ հայոց լեզվի պատմության   միջին  շրջանը  զգալի  հետաքրքրություն է  ներկայացնում  նաև բառերի իմաստային զարգացման ու փոփոխությունների տեսանկյունից: Հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած հասարակական    տեղաշարժերի ազդեցությամբ  հայերենի բառապաշարը հարստացել ու զարգացել է  ամենից առաջ ներքին հնարավորություններով: Միջին հայերենով ավանդված մատենագրության մեջ արտացոլվել են գրաբարում չվկայված  զգալի թվով  նոր իմաստներ, որոնց   մի մասը, ակտիվորեն  կիրառվելով միջին հայերենի շրջանում,  պահպանվել և ամրագրվել է  ժամանակակից հայերենի բառապաշարում, ինչպես՝   բերան «անգամ», գնալ «պակասել»,  դատել «աշխատել», ժամ  «եկեղեցի»,  ծաղիկ  «մաշկի ցանով արտահայտվող վարակիչ հիվանդություն»,  կուշտ «կշտացած», կոր «կարիճ», պղինձ «կաթսա», տարեց «մի քանի տարվա» և այլն:

         Միջին հայերենի համար բնութագրական է այն, որ բառիմաստների նոր դրսևորումները  գործածվել են հին իմաստներին զուգահեռ՝   այդպիսով   ստեղծելով  բազմիմաստություն և, ինչ խոսք,  հարստացնելով լեզուն:

         Նշվեց նաև, որ  իմաստային նոր դրսևորումները միջին հայերենում հիմնականում  պայմանավորված են խոսքիմասային տեղաշարժերով (գոյական-ածական կամ մակբայ, ածական – գոյական, ածական - մակբայ), բառիմաստի ընդլայնմամբ, նեղացմամբ և  ավելի սակավ՝  փոխաբերական իմաստով գործածվելու հանգամանքով:

Իբրև ամփոփում արձանագրվեց,  որ միջին հայերենի բառապաշարը բազմազան և հարուստ է նաև ի հաշիվ բազմաթիվ իմաստային նոր դրսևորումների, որոնք  դեռևս կարոտ են մանրազնին հետազոտության:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.