Գիտական քննարկում հայոց լեզվի պատմությա բաժնում

01/03/2019
Ս.թ. մարտի 1-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժ­նի քննարկումը վերաբերում էր  մայրենի լեզվի աղա­վա­ղում­նե­րին։
      Նշվեց, որ տեղեկատվության գերհոսքի արդի ժամանակաշրջանում զանգ­վա­ծային լրատվամիջոց­ները, հա­մացանցն ամե­նից ավելի են ներգործում ժողովրդի խոսքի մշա­կույթի վրա՝ ճանապարհ հարթելով և  «առաջը­ն­թացի հնարա­վորություն ընձեռե­լով»  կաղապարատիպ գորշ լեզվին, և թերևս հարկ չլիներ անդրա­դառ­նալու կա­ղա­­պա­­րա­բանու­թյանը, եթե այն իր շոշափուկները չտարածեր համընդհանուր լեզվի մեջ:
     Արձանագրելով, որ լեզվաբանները բազմիցս են արծարծել քննարկվող խնդիր­ները՝ բաժնի գիտաշ­խա­տա­կիցներն ուշադրություն հրավիրեցին մասնավորապես բարձրացնել բայի հախուռն գործածությանը, այլև ուղ­ղա­կի ան­­փոխա­րի­նելի դառնա­լու, մոտ կապի կու­տակում­նե­րով լեզվի տրամաբանությունն ու ներդաշ­նա­կու­թյունը խախտելու իրողություն­նե­րին։ Նշվեց նաև, որ եթե –ում (-ումն) վերջա­վորու­թյամբ բառերն ան հոլովման են պատկանում, և բայանունների գործածությունը խորթ չէ վարչական ոճին, ուրեմն անընդհատ պետք է կրկնվե՞ն սկսման, վարման, կազմման, մեղմման, ռեկլամման (և այլն) ձևերը։ Քննարկման ժամանակ իբրև օրի­նակ նկատ­վեց, որ բանը բանից այնքան է անցել, որ անգամ քվորում բառն են հոլովում ան հոլովմամբ՝ Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցնելով՝ «Քվորման բացակայության դեպ­քում...»։
     Իբրև ամփոփում արձանագրվեց, որ համանման երևույթներից էր զգուշացնում Միքայել Նալբանդյանը՝ ասե­լով՝ պետք է հայերեն մտածել սովորենք, իսկ Հովհան­նես Թումանյանը՝ երևույթը պար­­զապես բնորոշում  իբրև լեզվի ապազգայնացում: Ըստ որում՝ բացարձակապես միև­նույն  է, թե ինչպիսի դրսևորում ունի այդ ապազ­գա­յինը. բոլոր դեպքերում էլ հետևան­քը նույնն է՝ հարուստ և շքեղ մեր մայրենի լեզվի սնանկացումը:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.