Գիտական քննարկում հայոց լեզվի պատմությա բաժնում

26/02/2019

         Սույն թվականի փետրվարի 26-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի քննարկումը «Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»  երկի  հայերե՞ն, թե՞ հունարեն լինելու հարցի շուրջ» թեման էր: Բաժնի ավագ գիտաշխատակից Օ. Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ մի շարք  նշանավոր  գիտնականների տեսակետները, որ արժեքավոր այդ երկը թարգմանվել է միջնադարյան գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդների լեզուներով՝ հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն,  լատիներեն, պահլավերեն և մտել համաշխարհային մշակույթի գանձարանը: Հետաքրքիր է, որ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին, այնուհետև Սեբեոսը վկայում են, որ երկը կոչվել է «Գիրք Գրիգորիսի», հետագա մատենագիրները այն կոչել են «Ագաթանգեղոս», որ թարգմանվում է «բարի հրեշտակ»: 1709 թ. առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսում և Գրիգոր Մարզվանեցու ջանքերով կոչվել նաև Էջմիածնի հրատարակություն: Երկի հայերեն առաջին հրատարակությունը եղել է  1835թ. Վենետիկում: Տարակարծություններ կան բնագրի լեզվի վերաբերյալ, օրինակ՝ ըստ Լանգլուայի՝ երկի բնագիրը հունարեն է, հայերենը՝ նրա թարգմանությունը, մինչդեռ գերմանացի հայագետ Գուտշմիդը աներկբայորեն արձանագրում է, որ հայերենը բնագիրն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը: Նա  կարծում է, որ երկի գրողը 5-րդ դարի հեղինակ է, հայ եկեղեցական, բայց կասկածելի և օտարամուտ է գրքի առաջաբանը: 1902 թ. Նիկողայոս Մառը հայտնաբերում է  երկի արաբերեն տարբերակը, ուսումնասիրելով այն՝ ենթադրում, որ  գիրքը պետք է թարգմանված լինի հունարենից, որն էլ՝ մեզ չհասած մի հայերեն բնագրից: Նա ստեղծում է ամբողջական մի տեսություն, որի համաձայն  Ե դարում եղել է Մ. Մաշտոցի ձեռքով կազմված «Ագաթանգեղոս»-ի առաջին խմբագրությունը, որը թարգմանվել է հունարեն, հետո՝ արաբերեն, այնուհետև մեզ է հասել իր հայերեն բնագրով և հունարեն թարգմանությամբ: Հատուկ անունների, քերականության, ոճի ուսումնասիրությամբ հայագետ Գարիտը հանգում է այն համոզման, որ երկը, անկասկած, հայկական մի կորած բնագրից է թարգմանված և հատկապես  նշում է հայկաբանությունները, ոճական հայերեն ձևերը: 1909թ. Գ. Տեր-Մկրտչյանի, Ստ. Մալխանյանի և Ստ. Կանայանցի աշխատասիրությամբ  լույս է տեսնում «Ագաթանգեղոսի» համահավաք քննական բնագիրը: Սակայն  Մատենադարանում կան «հատակոտորներ», որոնք կարոտ են ուսումնասիրության,  ձեռագիր պահպանակների ֆոնդում են՝ թիվ 689-ում. գոյություն ունեն նաև սլավոնական Հայսմավուրքներ, որոնք անտիպ են և հավանաբար պարունակում են «Ագաթանգեղոսի» նոր տարբերակներ: Երկի վերաբերյալ կա 213  գիտական  լուրջ ուսումնասիրություն, սակայն  սկզբնագրի հայերե՞ն, թե՞ հունարեն լինելու հարցը վերջնականապեսդեռևս լուծելու խնդիր է բանասերների համար:    

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.