Գիտական քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

27/05/2019

            Մայիսի 27-ին  ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը: Քննարկվեց Վ. Համբարձումյանի «Վահագն դիցանվան առասպելական և լեզվական ուսումնասիրության հիմքերի վերանայման հարցը» խորագրով  հոդվածը: Բանախոսը նշեց, որ Վահագն անունը, որը հետագա վերագրումով առնչվում է «Երկնէր երկին, երկնէր երկիր…» վիպական հատվածին, համեմատաբար ուշ ժամանակների երևույթ է: Այն ունեցել է  ավելի հին նշանակում,  քանի որ եղել է ուշադրության առարկա 5-րդ դ. և հետագա գրական հուշարձաններում (Ագաթանգեղոս, Խորենացի): Վ. Համ­բար­ձումյանը խոսեց «վիպասանական» հատվածների քննությանը վերաբերող մինչ այժմ եղած աշխատանքների մասին և դրանք պայմանականորեն բաժանեց երկու խմբի. «դասական բանասիրական և նորագույն լեզվաբանական. առաջինը սկիզբ է առնում 19-րդ դ. 50-ական թթ. և հասնում է մինչև անցյալ դարի 40-ական թթ., իսկ երկրորդը՝ 60-ական թթ. մինչև մեր օրերը: Դրանք տարբերություն ունեն նաև բովանդակության, ուղղվածության և տեսական հիմունքերի առումով»: Բաժնում ծավալվեց  հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.