Գիտական քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

03/06/2019

          Հունիսի 3-ին  ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզ­վաբանության բաժնում տեղի ունեցավ «Լեզվաբանական տիպաբանության արդի փուլը» թեմայով գիտական քննարկում: Ըստ բանախոսի՝ լեզվաբանական տիպաբանության արդի փուլը կարելի է բնութագրել որպես «ինչու»-ի տիպաբանություն, քանի որ այժմ փորձ է արվում պարզելու ոչ միայն ընդհանուր լեզվական օրինաչափությունները՝ սահմանազատելով տրամաբանորեն հնա­րա­վոր և իրապես հանդիպող լեզվական տիպերը, տրամաբանորեն հնարավոր, բայց իրապես չհանդիպող լեզվական տիպերից, այլև մեծ ուշադրություն է դարձվում այդ ընդհանրական օրինաչափությունների ձևավորման նախադրյալ­ներին և դրդապատճառային գործոններին: Նա նշեց, որ  ընդհանրական օրինաչափությունները՝ ընդհանրույթները, բացատրվում են մասամբ դրանց հիմքում ընկած տարժամանակյա գործընթացների բնույթով, մասամբ էլ՝ ճանաչողական և հոգելեզվաբանական բնույթի գործոններով, ինչպիսիք են՝ կիրառահաճախականությունը, խնայողության միտումը և այլն:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.