Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

31/10/2019

          Ս. թ. հոկտեմբերի 31-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ «Բարբառային խոսքի դրսևորումները հայ հեղինակների գործերում» թեմայով քննարկման շարունակությունը:

          Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, խոսելով գրի առնված նյութերի միջոցով հայերենի բարբառների ուսումնասիրման անհրաժեշտության մասին, կարևորեց նախկինում տարբեր հեղինակների կողմից գրառված ձեռագիր, տպագիր բանահյուսական նյութերի, ինչպես նաև բարբառային հայերենով ստեղծված գրական ստեղծագործությունների ընձեռած հնարավորությամբ հայերենի բարբառների ուսումնասիրման անհրաժեշտությունը:

        Թեմայի վերաբերյալ արտահայտվեցին բաժնի գիտաշխատողներ Ջ. Բառնասյանը և Ա. Վարդանյանը:

         Քննարկման ընթացքում կարևորվեց նաև հնարավորության սահմաններում  հայերենի տարբեր բարբառներով առկա ձեռագիր, տպագիր և էլեկտրոնային տեքստերի արխիվի ստեղծումը, որը հետագայում պետք է դառնա բարբառային տեքստերի յուրօրինակ շտեմարան:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.