Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

28/02/2019
       Սոյն թուականի փետրուարի 28-ին  ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի բարբառագիտութեան բաժնում տեղի ունեցաւ հերթական գիտական քննարկումը։ Այս անգամ այն նուիրուած էր  ՀՀ լեզուի մասին օրէնքին։ Մասնաւորաբար քննարկուեցին «պետական լեզուն հայերէնն է», «պաշտօնական լեզուն գրական հայերէնն է», «ՀՀ-ն նպաստում է հայերէնի ուղղագրութեան միասնականացմանը» դրոյթները։ Բաժնի աշխատակիցները ներկայացրին իրենց կարծիքները լեզուի մասին օրէնքի վերոնշեալ դրոյթների, ինչպէս նաև հայերէնի տարածքային տարբերակների՝ պետական լեզուի մաս լինելու վերաբերեալ։
        Ըստ այսմ՝ փաստեցին.
        ա) Հայերէնի բարբառները՝ որպէս պետական լեզուի մաս,  ՀՀ տարածքում գերակայութիւն ունեցող լեզուաորակներ են և պէտք է գտնուեն պետական հոգածութեան ներքոյ։  
        բ) Գրական արևմտահայերէնը և գրական արևելահայերէնը՝ որպէս պաշտօնական լեզուի երկու ճիւղեր, հաւասարապէս իրաւասու են ծառայելու ՀՀ պաշտօնական գործառոյթներին և հասարակութեան գրական ու գիտական պահանջներին։
        գ) Աւանդական ուղղագրութիւնը՝ որպէս հայ ժողովրդի բազմադարեայ  գրաւոր մշակոյթի հիմք, ազատօրէն կարող է գործածուել նաև  ՀՀ տարածքում։
                                                                                      
                                                                                                  Հայկանուշ Մեսրոպեան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.