Գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում

08/04/2020
Հայ բարբառների ուսումնասիրության ուղղությամբ 2020 թ. առաջին եռամսյակում կատարվել են հետևյալ աշխա­տանքները.
 
1. «Հայ բարբառագիտություն» ակադեմիական միհատորյակի ստեղծման աշխա­տանք­ներ. Բարբառային հայերենի քերականական առանձնահատկություններ /Վ.Կատվալյան/ - Դիտարկվել են բարբառային անվանական հատկանիշների դրսևորման որոշ յուրահատկություններ տարբեր ճյուղերի բարբառներում /բաղադրյալ հոգնակերտներ, հոլովների ձևավորման զանազանություններ, ներգոյականի իմաստի արտահայտման տարբերակներ, հոլովումների յուրահատկություններ, դերանունների կրճատ ու հավելվածավոր ձևեր/: Ընթանում են աշխատանքներ բարբառային հատկանիշների դասակարգման ուղղությամբ /մարող և կենսունակ հատկանիշներ, հակադրական և ոչ հակադրական հատկանիշներ/:
 

2.Բարբառային կենդանի խոսքի հետազոտություն /Վ.Կատվալյան, Հ.Խաչատրյան, Հ.Մեսրոպյան/ - Ուսումնասիրվել են Վանի բարբառի դրսևորումները Կոտայքի մարզում, դիտարկվել է Լեռնանիստ գյուղի, Հրազդան քաղաքի Կաքավաձոր, Ջրառատ, Վանատուր թաղամասերի բնակիչների բարբառային խոսքը: Ներկայում հետազոտվում են Խոյ-Մարաղայի բարբառի դրսևորումները Կոտայքի մարզում, դիտարկվում են Արամուս, Ձորաղբյուր, Մայակովսկի, Զովունի, Կամարիս գյուղերի խոսվածքները: Համշենի բարբառի հետազոտություններ են ընթանում աբխազահայերի բարբառային արդի խոսքի գրանցմամբ ձեռք բերված նյութի շրջանակներում: Իրանի Իսլամական Հանրապետության  Թեհրանի և Իսպահանի  տարածաշրջաններում պարսկահայության շրջանում կատարվել է բարբառային նյութերի հավաքում, մասնավորապես՝ գրի են առնվել Նոր Ջուղայի բարբառին և Փերիայի խոսվածքին բնորոշ բարբառային բուսանուններ։

 
3.Բարբառների բառապաշարի ուսումնասիրություն, բառիմաստային զուգաբանությունների քննու­թյուն /Հ.Մեսրոպյան, Ջ.Բառնասյան, Ա.Աբրահամյան, Հ.Խաչատրյան/:
         Կատարվել է «բույս» հատկանշող բառապաշարի իմաս­տա­գործառական դասակագում, հնչատարբերակների, հոմանշային շարքերի և դարձվածքների, բանա­հյու­­սական միավորների առանձնացում, թփերի բարբառային անվանումների քարտագրում։
         Հայերենի տարբեր բարբառներին նվիրված մենագրություններից, բարբառով գրված մի շարք երկերից ու բանահյուսական նյութերից քաղվել են բարբառային դարձվածքներ,  ասացվածքներ,  կատարվում է հավաքված նյութի դասդասում: Խոսքային այդ միավորների համեմատական քննությունը հնարավորություն է տալիս վեր հանելու լեզվամտածողության տարբերություններ ու ընդհանրություններ, նաև այդ եղանակով դիտարկելու  բարբառների մերձավորության աստիճանը։
Կազմվել և կազմվում են Ակնա բարբառի բառապաշարը ներկայացնող բառացանկեր, հընթացս դիտարկվում են բառապաշարի շերտերը ըստ այդ բառացանկերի:
Կատարվել է  Համշենի բարբառի` Գուդաուտայի շրջանի մի շարք խոսվածքների բառապաշարի վերաբերյալ նյութերի հավաքում, մշակում և դասդասում՝ տարածաշրջանի այլ խոսվածքների հետ համեմատությամբ: Նյութերը քաղվել են ոչ միայն Համշենի բարբառին վերաբերող մենագրություններից և աշխատություններից, այլ նաև համշենահայ բարբառախոսներից, հետազոտության համար կուտակվել է բավականաչափ հարուստ նյութ:                                                                        
 
4. Չուսումնասիրված բարբառային միավորների հետազոտություն  /Գ.Գևորգյան /
Արաբկիրի խոսվածքի վերաբերյալ տեղեկություններ են քաղվել Հայերենի բարբառագիտական ատլասի (ՀԲԱ) ծրագրով գրանցված նյութերից, նաև առկա գրականությունից, բարբառային և բանահյուսական նյութերից։ Կուտակվել է ուսումնասիրության համար անհրաժեշտ լեզվական հսկայածավալ նյութ: Ներկայում կատարվում է հավաքված նյութի ուսումնասիրում, մշակում և գիտական վերլուծություն: Համակարգվում են Արաբկիրի խոսվածքի վերաբերյալ տեղեկությունները, դասդասվում բարբառային նյութը, կազմվում են բառացանկեր:
 
5. Հայերենի բարբառային միավորների համեմատական ուսումնասիրություն: /Ա.Վարդանյան /
        Կատարվել է հյուսիսային Գողթնի միջբարբառի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքների ամփոփում և այժմ ընթանում են մենագրության շարադրման աշխատանքներ: Ընթացքի մեջ են Նախիջևանի ողջ տարածքի հայաբնակ բնակավայրերն ընդգրկող 8 բարբառների համեմատական ուսում­նա­սի­րության, նրանց հատկանիշների աղյուսակների կազմման, միմյանց նկատմամբ  առնչությունների և կրած պատմական փոփոխությունների բացահայտման, հատկա­նիշների տարածման սահմանների քարտեզագրման աշխատանքներ:
 
6. Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի համալրման և թվայնացման աշխատանքներ (քերակա­նական զուգաբանությունների մուտ­քա­գրում): /Ն.Սահակյան, Մ.Խառատյան /
Մուտքագրվել են 10 տետրերի քերականական զուգաբանություններին վերաբերող նյութեր: Շարունակվում է նոր տետրերի մուտքագրումը:
 
7.Բարբառային զուգաբանությունների աղյուսակների կազմում /Ա.Մկրտումյան/
Կազմվել են Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով գրանցված՝ Վայոց ձորի մարզի 4 բնակավայրի (Վերնաշեն, Խաչիկ, Աղավնաձոր, Եղեգնաձոր) և Կոտայքի մարզի 2 բնակավայրի (Գառնի, Բալահովիտ) բարբառային հատկանիշների աղյուսակները՝ ըստ Գևորգ Ջահուկյանի բարբառների բազմահատկանիշ դասակարգման:
 
8.«Հայերենի բարբառագիտական բառարանի» կազմում /մասնակցում են բաժնի բոլոր աշխատակիցները/
 
Կատարվել են բառարանի բառահոդվածների ցանկի կազմման, ճշգրտման աշխատանքներ: Ներկայում շարունակվում է ցանկի համալրումը, սկսվել են բառահոդվածների շարադրման աշխատանքներ: 
 
Թեմատիկ ծրագիր – Ընթանում են աշխատանքներ «Արագածոտնի մարզի բարբառային համապատկեր» թեմատիկ ծրագրի իրականացման ուղղությամբ /Հ.Խաչատրյան, Ս.Միքայելյան, Վ.Կատվալյան, Ա.Աբրահամյան/: Կատարվում է բարբառագիտական արշավների ընթացքում Աշտարակի տարածաշրջանի մի շարք համայնք­ներում տեսա­ձայ­նագրման եղա­նակով, ինչպես նաև հարցարանների միջոցով հավաք­ված բարբառային նյութի մշակում, ուսումնասիրություն:
 
Հրապարակումներ՝
        Բաժնի աշխատակիցները հրապարակման են ներկայացրել մի շարք աշխատանքներ, ներկայում պատրաստում են հոդվածներ, զեկուցումներ, մենագրություններ.
Հոդվածներ, զեկուցումներ
 
Վ.Կատվալյան, Վանի բարբառի դրսևորումները Կոտայքի մարզում
Վ.Կատվալյան, Խոյ-Մարաղայի բարբառի դրսևորումները Կոտայքի մարզում
Վ.Կատվալյան, Մի քանի դիտարկում բարբառային հայերենի բառապաշարի մասին
В.Катвалян, Отражение некоторых особенностей маштоцовской орфографии в фонетических системах современных армянских диалектов
Գ.Գևորգյան, «Բարբառային նյութի համակարգչայնացման առանձնահատկություն­ները»
Հ.Մեսրոպյան, Բուսանունները  «Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրում»
Հ.Մեսրոպյան, Բուսանունները  Ա.Ղանալանյանի  «Հայկական առածանիում»
Հ.Մեսրոպյան, Բարբառային նիւթերը «Արարատ» հանդէսի էջերում
Հ.Մեսրոպյան, Հոգի   և  հոգեհաց  հասկացությունների բարբառային համարժեքները 
Հ.Մեսրոպյան, Քրիստոնեության ազդեցությունը հայերենի բառապաշարի վրա
Հ.Մեսրոպյան, Հայերենի բարբառները  Ա. Բակունցի ստեղծագործություններում
Հ.Խաչատրյան, Արագածոտնի մարզի մի շարք խոսվածքների՝ ազգակցական հարաբերություններ արտահայտող բառանունների քննություն
Հ.Խաչատրյան, Համշենի բարբառի` Գուդաուտայի շրջանի մի շարք խոսվածքների բառապաշարի մասին
Ջ.Բառնասյան, Լեզվամտածողության յուրօրինակ արտահայտություններ Արարատյան և Թիֆլիսի բարբառներում
Ա.Աբրահամյան, Ակնի բարբառի բառապաշարի շերտերը
Ա.Վարդանյան, Ճահուկ-Վայքի միջբարբառի  տարածման պատմական սահմանները
Ա.Վարդանյան, «Զոկ» ցեղանվան ստուգաբանությունը
Ա.Վարդանյան, Հյուսիսային Գողթնի խոսվածքների ձևաբանական առանձնահատ­կու­թյունները
 
Մենագրություններ
Վ.Կատվալյան, Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր, Գիրք 2, Կոտայքի մարզ
Գ.Գևորգյան, «Հայերենի բարբառագիտական ատլաս. բայական զուգաբա­նություններ»
Ա.Վարդանյան, Հյուսիսային Գողթնի խոսվածքների համեմատական քննություն
Ա.Վարդանյան, Նախիջևանի տարածքի բարբառային միավորների ընդհանուր բնութագրերը
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.