Գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնում

09/04/2020
             Արևմտահայերենի ուսումնասիրության ուղղությամբ 2020 թ. առաջին եռամսյակում կատարվել են հետևյալ աշխա­տանքները.
 
1, Արևմտահայերենի բառապաշարի ուսումնասիրում. Բառարանա­գրու­թյուն /Ա.Սարգսյան, Ս.Տիոյան, Ս.Միշոյան, Ա.Խաչատրյան/ - Ավարտին են հասցվել «Արդի արևմտահայերենի գործնական բառարանի» կազմման աշխատանքները: Վերջնական խմբագրման են ենթարկվում «Արդի հայերենի համապարփակ բառարանի» երեք հատորները (համալրվել է շուրջ երկու հազար նոր բառերով և իմաստներով, մաքրազերծվել անհարկի փոխառյալ բառերից):
          Կատարվել է նախդիրհասկացության եզրութային տարատեսակների` կապ, նախդիր, նախածանց, նախածանց-նախդիր, առդրություն, առընթերադրություն և այլն, համակողմանի քննություն և ճշգրտում, առանձնացվել է դրանց ցանկը, ընթանում է նախդրավոր կառույցներում առդիրների իմաստային դրսևորումների ուսումնասիրություն:
Խոսակցական արևմտահայերենից հավաքվել են արաբերեն փոխառյալ բառեր, խմբավորվել ըստ ոլորտների` մասնագիտական, աշխատանքային, կենցաղային, ապա նաև՝ դասդասվել ըստ ենթախմբերի: Ստացված նյութը քննվում է հայերենի վրա արաբերենի ազդեցության տեսանկյունից, ներկայում դիտարկվում են դիմելաբառերն ու դիմելաձևերը: Շարունակվում են հալեպահայերի խոսվածքի դիտարկումները:
         Արևմտահայերենով հրատարակվող «Հորիզոն» պարբերականի 2019-2020 թվականների հրապարակումներից դուրս են գրվել բառարաններում չհիշատակված բառեր (մոտ 40 բառ),  դասդասվել ըստ բառակազմական կաղապարների, բաղադրիչների շարահյուսական հարաբերությունների, հիմքերի տիպաբանական տարբերակների և այլն:
 
2,Արևմտահայերենի հնչարտաբերական յուրահատկությունների հետազոտում /Ա.Սարգսյան, Ռ.Թոխմախյան/ - Զուգադրական քննության են ենթարկվում գրական արևմտահայերենի և գրական արևելահայերենի ուղղախոսական համակարգերը՝ դրանց մերձեցման ուղիներ մատնանշելու միտումով:
         Կատարվել են տեսական դիտարկումներ հնչերանգի մեկնաբանման վերաբերյալ՝ իրողությունը քննելով ինչպես բառի, այնպես էլ նախադասության սահմաններում, անդրադառնալով հնչերանգի բաղադրիչներին: Ընթանում են պարզ նախադասության տեսակների հնչերանգային ձևավորվածության նկարագրման աշխատանքներ:
 
3Արևմտահայերենի ձևաբանական իրողությունների ուսումնասիրություն /Ա. Ֆիշենկճյան/ - Դիտարկվել են չթեքվող խոսքի մասերը ըստ արևմտահայերենի դասագրքերի և քերականությունների /ուսումնասիրության ոլորտում ներառված հեղինակներից են՝ Զապէլ և Հրանդ Ասատուր, Յովհաննէս Գազանճեան, Լեւոն Շանթ, Տասնապետեան, Զարեհ Մելքոնեան, Մկրտիչ Մկրտչեան, Յարութիւն Քիւրքճեան, Պետրոս Հաճեան, Կարօ Առաքելեան, Յակոբ Չոլաքեան, Արմենակ Եղիայեան/, փորձ է արվել հստակություն մտցնելու այդ խոսքի մասերի անվանումներում: Ընթանում է յուրաքանչյուր չթեքվող խոսքի մասի ձևաբանական և շարահյուսական առանձնա­հատկությունների նկարագրություն ըստ դասագրքերի: Կապ է հաստատ­վել Սփյուռքի հայկական զանազան վարժարանների հայերենավանդ ուսուցիչների հետ՝ նպատակ ունենալով տեղեկութուններ քաղել այդ շրջանների վարժարաններում արևմտահայերենի դասավանդության և դասագրքերի մասին:
 
4Արևմտահայերենի տաղաչափական իրողությունների ուսումնասիրություն /Հ.Մարաշլյան/ - Արևմտահայերենի տաղաչափական յուրահատկությունները քննվում են ըստ Մ.Զարիֆյանի ստեղծագործությունների: Մ.Զարիֆյանի երկերից, ինչպես նաև դրանց վերաբերյալ եղած հետազոտություններից  հավաքվել է ուսումնասիրության համար անհրաժեշտ բավարար նյութ: Ընթանում է տաղաչափության վերաբերյալ տեսական գրականության ուսումնասիրություն, դիտարկվում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակների աշխատանքներ:
 
5,Նորաբանությունների բառարանի ստեղծում  /մասնակցում են բաժնի բոլոր աշխատակիցները/ - Տարբեր աղբյուրներից դուրս են գրվել մի քանի հարյուր նորաբանություններ, ընթանում են բառիմաստների ճշգրտման և խմբագրման աշխատանքներ:
 
 
Հրապարակումներ՝
Բաժնի աշխատակիցները հրապարակման են ներկայացրել մի շարք աշխատանքներ, ներկայում պատրաստում են հոդվածներ, զեկուցումներ, բառարաններ.
Հոդվածներ, զեկուցումներ
Ռ.Թոխմախյան, Ս.Տիոյան, Հայերենի ձայնավորահանգ բառերի ձևային նկարագրություն
Ա.Ֆիշենկճյան, Արևմտահայերենի խոսքի մասերի քերականական կարգերի քննություն (ածական և դերանուն)
Ա.Ֆիշենկճյան, Արևմտահայերենի կապ խոսքի մասի հատկանիշների մասին
Հ.Մարաշլյան, Մ.Զարիֆյանի ստեղծագործությունների տաղաչափական համակարգի որոշ յուրահատկություններ
Ս.Միշոյան, Առօրյա խոսքի արտահայտչաձևերն ու հատկությունները
Ս.Միշոյան, Արաբերեն փոխառությունները ըստ իմաստային-թեմատիկ խմբերի
Ա.Խաչատրյան, Արևմտահայերենի մի շարք բաղադրյալ նորաբանությունների քննություն՝ ըստ բառակազմական կաղապարների և բաղադրիչների շարահյուսական հարաբերությունների
 
   Բառարաններ
            Ա.Սարգսյան, Արդի արևմտահայերենի գործնական բառարան
            Արևմտահայերենի նորաբանությունների բառարան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.