Գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնում

14/04/2020
        Արդի հայերենի ուսումնասիրության ուղղությամբ 2020 թ. առաջին եռամսյակում կատարվել են հետևյալ աշխա­տանքները.
       1․Աշխարհաբարի զարգացման, կանոնարկման խնդիրների քննություն /Թ.Ասոյան, Վ.Ներսիսյան/ - Դիտարկվել է աշխարհաբարի զարգացման ընթացքը 19-րդ դարում, քննարկվել են արևմտահայերենի կանոնարկման մի շարք խնդիրների մեկնաբանությունները ըստ Մխիթարյանների, ուսումնասիրվել Ղ.Ալիշանի ստեղծագործությունների լեզուն:
          Ուսումնասիրվել են աշխարհաբարի բառակազմության ուսմունքի ձևավորման հիմքերը, մասնավորապես՝ դիտարկվել են բառակազմության հարցերը Մխիթարյան միաբանության վիեննական դպրոցի ներկայացուցիչ Արսեն Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» աշխատության մեջ։ Ներկայում բառակազմության հարցերը դիտարկվում են Ստեփանոս Պալասանյանի աշխատություններում:
      2․Արդի հայերենի տերմինային համակարգի, բառապաշարի թեմատիկ խմբերի ուսումնասիրություն /Ս.Պապիկյան, Հ.Սուքիասյան, Լ.Ղամոյան/ - Կատարվել է հատկական փոխառությունների հավաքում տարբեր աղբյուրներից, տարաշխարհիկ բառերի դասակարգում ըստ առարկայաթեմատիկ խմբերի /կրոն, արվեստ,  մարզաձև, հագուստ, դրամ, դիմելաձև, ուտելիք, խմիչք և այլն/, ըստ ծագման: Պատրաստվում է հասարակական գիտությունների ոլորտի տերմինային զուգահեռ ձևերի ցանկ:
Քննվել են ուրոլոգիայի ոլորտի տերմինների ուղղագրության հարցեր, ընթանում է այդ ոլորտի տերմինների տառադարձության խնդիրների հետազոտություն:
Դիտարկվել են հագուստ իմաստային դաշտին առնչվող միջինհայերենյան փոխառությունները, մի քանի բառերի պատմական իմաստափոխությունները, բառային տարբերակները արդի հայերենում, նորակազմ բաղադրությունները: Ներկայում դիտարկվում են «հագուստ» իմաստային թեմատիկ խմբի բարբառային բառանուններն ըստ առանձին խմբերի՝ գլխարկ, վերնահագուստ, արտահագուստ, ներքնահագուստ, կոշիկ, կտորեղեն :
       3․Արդի հայերենի շարահյուսության հարցերի քննություն /Լ.Թելյան, Ա.Բարսեղյան/: Դիտարկվել են կապերի գործածության մի շարք յուրահատկություններ, քննվել են շարահյուսական նորմի տեսակետից դրանց գնահատման խնդիրներ: Ներկայում հետազոտվում են շաղկապների շարադասության և կապակցության այլ միջոցների գործածության յուրահատկությունները շարահյուսական նորմի շրջանակներում:
       Հետազոտվել են տեքստի կապակցման միջոցների դրսևորումները գեղարվեստական խոսքում, հուշագրություններում: 
      4․Լեզվաոճական հարցերի քննություն /Կ.Առաքելյան/ - Երգիծանքի լեզվաոճական միջոցների քննության ուղղությամբ կատարվել և կատարվում է նյութերի հավաքում /Ն.Պեշիկթաշլյանի վեպերից/, մշակում, դասդասում:
       5․«Հայերենի ուղղագրական բառարան»-ի պատրաստում /մասնակցում են բաժնի բոլոր աշխատակիցները/ - Ներկայում ճշգրտվում են բառարանի կազմության սկզբունքները, բառացանկերի ծավալները՝ պայմանավորված բառերի ուղղագրական արժեքով, քննարկվում են գրության հետ կապված  որոշ հարցեր՝ ուղղագրությունը միօրինականացնելու և ուղղագրական տարբերակներից խուսափելու նպատակով, կատարվում են խմբագրական աշխատանքներ
       6․Գրական հայերենի նորմերից շեղումների դիտարկում /մասնակցում են բաժնի բոլոր աշխատակիցները/ - Հավաքվում է համապատասխան լեզվական նյութ «Սխալների քերականություն» աշխատանքի համար, որն իր նախորդը չունի հայ իրականության մեջ: Աշխատանքում համակարգված ներկայացվելու և մեկնաբանվելու են  ժամանակակից հայերենում առկա բառագործածության, քերականական սխալները՝ այդպիսով դրանց վրա բևեռելով հանրության ուշադրությունը և նպաստելով լեզվի անաղարտ գործածությանը:
 
       Հրապարակումներ՝
       Բաժնի աշխատակիցները հրապարակման են ներկայացրել մի շարք աշխատանքներ, ներկայում պատրաստում են հոդվածներ, զեկուցումներ, մենագրություններ.
 
Հոդվածներ, զեկուցումներ
       Թ.Ասոյան, Արևմտահայերենի զարգացման ընթացքը և Ղ.Ալիշանի ստեղծագոր­ծությունների լեզուն.
       Թ.Ասոյան, Հայերենի խոսքի մասերի դասակարգման հարցերը Գ. Ջահուկյանի աշխատություններում.
       Լ.Թելյան, Բառապատճենումները արդի հայերենի բառապաշարում
       Ս.Պապիկյան, Տերմինաբանության մի քանի հարցեր
       Ա.Բարսեղյան, Տեքստի կապակցման միջոցները Վ.Իսահակյանի «Հայրս» հուշագրու­թյունում
       Լ.Ղամոյան, «Հագուստ» իմաստային դաշտը նորակազմ բաղադրություններում
       Լ.Ղամոյան, «Հագուստ» հասկացություն նշող փոխառությունները միջին հայերենում
       Լ.Ղամոյան, Փոխառությունները «հագուստ» իմաստային դաշտում
       Լ.Ղամոյան, Բառային տարբերակները «հագուստ» իմաստային դաշտում` ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»
       Լ.Ղամոյան, «Հագուստ» թեմատիկ խմբի մի քանի բառանունների պատմական իմաստափոխությունները
      Վ.Ներսիսյան, Բառակազմության հարցերի քննությունը Արսեն Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» աշխատության մեջ
 
       Մենագրություններ, բառարաններ
       Հայերենի ուղղագրական բառարան
       Սխալների քերականություն
       Թ.Ասոյան, Հայերենի առանձին անգործածական արմատների ուսումնական բառարան
       Ս.Պապիկյան, Տարաշխարհիկ բառեր (հատկական փոխառություններ)» /բառարան/
       Լ.Ղամոյան, «Հագուստ» իմաստային թեմատիկ խմբի բառարան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.