ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆ-100

02/10/2020

        40 տարուց ավելի ղեկավարում էր լեզվի ինստիտուտը. մի հիմնարկ, որտեղ իշխում էին միտքը, արդարությունը: Ամեն մի աշխատող իրեն զգում էր գնահատված, հարգված: Ատենախոսությունների անաչառ պաշտպանություններ, հստակ, ուղղամիտ, գործին օգուտ բերող քննարկումներ, անհրաժեշտ դիտարկումներ, որոնցից ոչ ոք չէր էլ մտածում նեղանալ, նեղսրտել, խռովել, չարանալ: Շնորհակալությամբ էին ընդունվում գործընկերների դիտողությունները, աշխատանքը հնարավորինս անթերի տեսնելուն միտված նկատառումները: Ջահուկյանի կողքին էր խոշոր գիտնականների խումբ՝ Հովհ. Մուրադյան, Էդ. Աղայան, Գ. Սևակ, Վ. Առաքելյան, Ս. Աբրահամյան և այլք: Ակնհայտ են հրաշալի աշխատանքային արդյունքները՝ 1960-2000-ական թթ. հրատարակությունների բարձր մակարդակ, որոնք հետագա տարիներին կարող են նշաձող լինել, փոխադարձ հարգանքի վրա հիմնված մարդկային հրաբերություններ, հավատ, վստահություն:

Հարուստ ավանդույթներ ունեցող մեր ինստիտուտը շարունակում է իր գործունեությունը և այդպիսին կլինի նաև հետագա տարիներին:

Տարիների հեռվից մի-երկու հուշ:

  • Գ. Ջահուկյանի ամեն հոբելյանից առաջ միջանցքի հայտարարությունների տախտակին հայտնվում էր հետևյալ գրությունը. «Հոբելյարի խնդրանքով մեծարանքի պաշտոնական հանդես տեղի չի ունենա: Խնդրում ենք շնորհավորանքները ուղարկել ինստիտուտի հասցեով. Երևան, Աբովյան 15, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ»: Այսօր ՀՀ ազգային արխիվում պահպանվում են աշխարհի բոլոր անկյուններից, խոշոր գիտական կենտրոններից, հայտնի գիտնականներից ստացած հարյուրավոր շնորհավորանքները:
  • Այդ տարիներին աշխատած մեր բոլոր աշխատողները կհիշեն, որ հարբուխով հիվանդ որևէ մեկը չէր կարող մտնել տնօրենի կաբինետ: Համավարակի այս օրերին հատկապես նորից դա կարևորեցինք:
  • Գ. Ջահուկյանը գրում էր A4 թղթի շրջերեսին, կիսած վիճակում: «Ինչ ժլատ մարդ է»,_ մտածում էինք սկզբում: Հետո հասկացանք: Հիմա մենք նույնն ենք անում: Թուղթ ստանալու համար ծառ են կտրում: Ափսոս է. թուղթը, ծառը, բնությունը պետք է խնայել:
  • Մնացել է բերդը մեզ,
    Հաղթանակի երթը մեզ,
    Անց են կացել` ով կային,
    Հիմի կգա հերթը մեզ։

Ափսոս է նաև ժամանակը անիմաստ, անպտուղ վատնելը: Պահպանենք և բազմապատկենք մեզ հասած հարուստ հայերենագիտական ժառանգությունը:

 

Անահիտ Գալստյան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.