Բարբառագիտության բաժնի հերթական նիստը

12/07/2023

            ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական նիստում զեկուցումով հանդես եկավ բաժնի գիտաշխատող Մհեր Քումունցը։ Բանախոսը վերջերս բաժնի հետազոտական ծրագրով եղել է Մեղրիի տարածաշրջանի գրեթե բոլոր բնակավայրերում՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Արաքսավան, Ագարակ, Կարճևան, Լեհվազ, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, Լիճք, Տաշտուն և այլն, հետազոտել տարածաշրջանի բարբառային միավորների ընդհանուր պատկերը՝ հետագայում դրանց շուրջ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Արձանագրվեց, որ Մեղրիի տարածաշրջանի բարբառների (Կարճևանի, Կաքավաբերդի), խոսվածքների (Մեղրիի, Ագարակի, Շվանիձորի, Լիճքի, Տաշտունի և այլն)  ուսումնասիրությունը կամ նորովի մեկնաբանումը կարևոր է ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորման տեսանկյունով, նաև հայագիտության տարբեր բնագավառների համար։ Բաժնի աշխատակիցը առաջարկներ ներկայացրեց բարբառային հիշյալ միավորների հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ։ Գիտարշավի ընթացքում Մ․ Քումունցը հանդիպել է տեղացիների, որոնք ցանկություն են հայտնել համագործակցելու բարբառագիտության բաժնի մասնագետների հետ։ ՀՀ ԳԱԱ բարբառագիտության բաժնի նիստում որոշվեց ծավալել Մեղրիի տարածաշրջանի բարբառային միավորների հատկանիշների գրանցման աշխատանքներ՝ Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով: Առաջարկվեց նաև հետազոտության արդյուքները ներկայացնել գիտական հրապարակումներում և Մեղրիի տարածաշրջանի բարբառային միավորներին, ազգագրական, պատմական հարցերին նվիրված գիտաժողովում

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.