Բարբառագիտության բաժինը ձեռնարկել է «Հայերենի բարբառագիտական բառարան» ստեղծելու գործը

18/02/2020

         ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժինն իր առջև նպատակ է դրել  մոտ ապագայում  իրականացնելու կոթողային  մի աշխատանք,  որի անհրաժեշտությունը  հասունացել է։ Բաժինը ձեռնարկել է   «Հայերենի բարբառագիտական  բառարան» ստեղծելու  խիստ աշխատատար գործը։   Տարեսկզբից  մշտապես իրականացվող քննարկումների ընթացքում  առավել պարզորոշ է դառնում  ապագա բառարանում  ընդգրկվելիք բառահոդվածների  նյութերի  ընտրությունը։  Բառարանում  պիտի ներկայացվի  այդ գիտակարգին հատուկ  տերմինների՝ բարբառ, բարբառախումբ,  ենթաբարբառ,   միջբարբառ, խոսվածք  և նմանատիպ հասկացությունների    ամփոփ,  հանրամատչելի շարադրանքը։  Բաժնի աշխատակիցներից յուրաքանչյուրը պիտի ներկայացնի  այդ  գիտակարգի  կայացման  ու զարգացման գործում իրենց դերն ու ավանդն ունեցող բարբառագետների մասին  սեղմ տեղեկություններ։ Այբբենական կարգով   արդեն   իսկ կուտակված նյութերը դասդասման փուլում են։ Փետրվարի 18-ի  նիստի ժամանակ  քննարկման առարկան   ապագա բառարանի  համար Դ-ով սկսվող բառահոդվածների  ընտրությունն էր։   

                                                                                                                               Ջ, Բառնասյան

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.