«ԱԿՈՒՆՔ»- ի ակունքը

03/02/2021
          ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում է ծնունդ առել ու ձևավորվել «Ակունք» ազգագրական համույթը՝ հայ երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի երջանկահիշատակ դստեր՝ Մարո Մուրադյանի ջանքերով։ Անուրանալի է Մարոյի ստեղծած հրաշալի համույթի՝ «Ակունք»-ի դերը հայ ավանդական երգի նկատմամբ հետաքրքրություն, պաշտամունքի հասնող սեր ներշնչելու, ոգևորելու, խանդավառելու գործում։ «Ակունք»-ի ծնունդը երևույթ էր, ազգային ոգու զաթոնք, նոր մոտեցում համազգային խնդիրներին և վերջին հաշվով՝ ազգային արժեքների համակարգի վերագնահատություն։
          Հայ ավանդական երգը ժողովրդին մատուցելու գաղափարի շուրջ    համախմբվեցին ինստիտուտի տարբեր բաժինների գիտաշխատողներ Անի Հանեյանը, Վարագանուշ Առաքելյանը, Երվանդ Մելքոնյանը, Սևակ Ղուկասյանը, Ամալյա Սարգսյանը, Մարինե Հաննեյանը,Պերճուհի Վարդապետյանը, Հովհաննես Զաքարյանը, Նվեր Սարգսյանը և շատ ուրիշներ։ Համույթի ստեղծմանը աջակցել են նաև լեզվի ինստիտուտի ղեկավարները՝ երջանկահիշատակ գիտնականներ Գ. Ջահուկյանը, Ն. Պառնասյանը, Հովհ.Մուրադյանը, Վարագ Առաքելյանը, Սերգեյ Աբրահամյանը, Էդ. Աղայանը։ Կարելի է ասել, որ այդ տարիներին երգում էր ողջ ինստիտուտը։
         Անվանակոչությունից հետո «Ակունք» համույթն աննախադեպ հաջողություններ ունեցավ ու լայն ճանաչում ձեռք բերեց հանրապետությունում։ «Ակունք»-ի անդամներ դարձան Հարություն Փանոսյանը, Արմենակ Եղիազարյանը, Վանո Սիրադեղյանը, Էլիզա Չախոյանը, Ջեմմա Բառնասյանը, Արտակ Վարդանյանը, Վարդուհի Հեբոյանը…Դժվար է թվարկել բոլորին։
      Բացի Վան-Վասպուրականի ավանդական պարերգերից, ազգային-ազատագրական պայքարի երգերից, օրորոցայիններից, սիրերգերից, որոնք այնպիսի՜ գուրգուրանքով, ջերմությամբ ընտրում էր Մարոն Հայրիկի երգերից, «Ակունքի»-ի երգացանկ ներմուծվեցին ազգագրական այլ գոտիներ ներկայացնող մարգարիտներ՝ շնորհիվ հավաքչական աշխատանքների, որ ծավալեցին երիտասարդ գիտաշխատողները հանրապետության ողջ տարածքում։
     Մարոն բացառիկ մտավորական էր՝ լայնախոհ, շատ զարգացած, նրբազգաց ու նրբաճաշակ։ Ի դեպ, նա շատ խստապահանջ էր, երբեմն՝ կտրուկ։ Եվ հիմա, տարիներ անց, երբ այսպիսի շիլաշփոթ է տիրում մեր ազգային երգարվեստի բնագավառում, առավել հասկանալի է դառնում նրա անհանդուրժողականությունը միջակությունների հանդեպ։ Ունենալով նաև երաժշտական բարձրագույն կրթություն՝ Մարոն երբեք չէր խրախուսում սիրողական մակարդակը, չէր հանդուրժում այն մարդկանց, որոնք թեև խանդավառված էին ազգային երգով, բայց չէին զգում էությունը, ավելորդ խաղիկներով արժեզրկում էին մեր տոհմիկ երգարվեստի ազնվական պարզությունը։
            Հայ ավանդական երգը սերունդներին փոխանցելու գործում Մարո Մուրադյանի առաքելության կարևորությունը գիտակցող բոլոր հայ մտավորականների կարծիքը մեկն է՝   «Ակունք»-ի ակունքը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտն է։
 
Ջեմմա Բառնասյան
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.