Վալենտին Խաչատրյան

                                                    
ՎԱԼԵՆՏԻՆ ՄԵԽԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
  ՀՀ  ԳԱԱ  Հ. Աճառյանի  անվ. լեզվի ինստիտուտի   հայոց լեզվի  պատմության բաժնի ավագ  գիտաշխատող
 
Տարեթիվ,  ամսաթիվ,   ծննդավայր
1981 թ.,  23 ապրիլի, Շիրակի մարզ, գյուղ Քարաբերդ
 
Կրթություն
1987 - 1998 թթ. – Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց, նույն մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոց
1998 - 2002 թթ․  - ք.Երևան,           Երևանի պետական համալսարան, ­բանասիրական ֆակուլ­­տետ, բակալավրատ
2002 -2004 թթ․ - ք.Երևան, Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, մագիստրատուրա՝  հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն մասնագիտությամբ
2004 -2007 թթ․  - ք.Երևան, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա՝ գրաբար մասնագիտությամբ
 
Գիտական աստիճան, կոչում
2008թ․ - «Ղազար Փարպեցու լեզուն» թեմայով թեկնածուական ատենախո­սու­թյուն, բանասիրական գիտությունների թեկնածու
2016 թ․ - դոցենտի կոչում
 
Աշխատանքային գործունեություն
2005 - 2006 ուստարի – Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ
2007-2012 թթ. -  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի կրտսեր գիտ­աշխատող
 2012-2018 թթ․- ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի գիտաշխատող
 2018 թ․-ից - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի ավագ գիտաշխատող
2007-2010 թթ․ - «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոս
2007-2011 թթ․- Երևանի՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս
2012-2014 թթ․- Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս
2014-2016 թթ․- Վարդենիսի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս
2012-2016 թթ․ – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ
2016 թ․-ից - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ
 
Այլ տվյալներ
 
21  գիտական հոդվածների և մեկ ուսումնամեթոդական աշխատանքի հեղինակ է:
2010-2019թթ. զեկուցումներով  է հանդես եկել «Ջահուկյանական  ընթերցումներ», Երի­տասարդ լեզվա­բան­ների, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի կազմակերպած «Աբեղ­յանական  ընթերցումներ», Պոլիտեխնիկական համալսարանի ամենամյա և այլ հանրա­պետական ու միջազգային գիտաժողովներում։  
2018 թվականից ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտխորհրդի անդամ է։
 
Արժանացել է՝
Պատվոգրի՝ Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85 ամյակի կապակցությամբ
 
Անձնական տվյալներ
  Ամուսնացած չէ:
 
 Հեռախոս՝     093883133 
 
 Էլ.փոստ`     valentin.khachatryan@mail.ru
 
 
Գիտական հոդվածներ
 
  1. Բառերի հնչյունական տարբերակներ Ղազար Փարպեցու երկերում, Լեզու և լեզվաբանություն, Երևան, Զանգակ-97, 2006, թիվ 1-2, էջ 75-85:
  2. Փարպեցու երկերից ՆՀԲ-ում չվկայված բառերի շուրջ, Կանթեղ (գիտական հոդ­վածների ժողովածու), Երևան, Ասողիկ, 2007, թ. 1 (30), էջ 136-145:
  3. Բառակազմական տարբերակներ Ղազար Փարպեցու երկերում, Կանթեղ (գիտական հոդ­վածների ժողովածու), Երևան, Ասողիկ, 2007, թ. 2 (31), էջ 90-98:
  4. Գոյականի հոգնակի թվի կազմության առանձնահատկությունները Ղազար Փարպեցու գործերում, Հայագիտություն և զուգադրական  լեզվաբանություն, Երևան, Լինգվա, 2008, Զ պրակ, էջ 136-140:
  5. Բարբառային  երևույթներ 17-րդ դարի սկզբի հիշատակարաններում, Ջահուկ­յանական ընթերցումներ, Երևան, Էդիթ Պրինտ,  2010, մայիսի 6-7, էջ 134-143:
  6. Բառային տարբերակներ հայերեն հիշատակարաններում (17-րդ դարի առա­ջին կես), Երիտասարդ լեզվաբանների հանրապետական առաջին գիտա­ժո­ղովի զեկուցումներ, Երևան, Նաիրի, 2011, հուլիսի 7, էջ 29-38:
  7. Քերականական արհեստական, անսովոր  իրողություններ 17-րդ դարի ձեռա­գրերի հիշատակարաններում (1601-1640 թթ.), Երիտասարդ լեզվաբան­ների հանրա­պետական երկրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, Զանգակ, 2012, հունիսի 14-15, էջ 142-157:
  8. Գրաբարյան քերականական ձևեր արդի հայերենում և դրանց ուսուցման առանձնահատ­կությունները (գիտամեթոդական հոդված), Լրաբեր (գիտական հոդվածների ժողովածու), ՀՊՃՀ-80,  մաս 3, Երևան, Ճարտարագետ, 2013, էջ 947-954։
  9. 5-11-րդ դարերի ձեռագրերի հիշատակարանների բառապաշարը, Երիտա­սարդ լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, Էդիթ Պրինտ, 2013, հոկտեմբերի 2-3, էջ 39-49:  
  10. Ջահուկյանական ընթերցումներ (գրախոսություն), Պատմաբանասիրական հանդես, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2012, թ. 2 (190), էջ 292-295։
  11. 12-րդ դարի ձեռագրերի հիշատակարանների բառապաշարը, Լրաբեր. գիտական հոդվածների ժողովածու, մաս 3, ՀՊՃՀ-80, «Ճարտարագետ», Երևան, 2014, էջ 803-809։
  12.   

    Նորահայտ բառեր 13-րդ դարի ձեռագրերի հիշատակարաններում, Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, «Ասողիկ», Երևան, 2014, էջ 69-76։

  13. Միջին հայերենում փոխառված բառերի գործածությունը ձեռագրերի 15-րդ դարի հիշատա­կա­րաններում, « Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտա­ժողովի զեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2015, էջ 160-169։
  14. Օտար բառերի գործածությունը 13-րդ դարի հիշատակարաններում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,  Լրաբեր. գիտական հոդվածների ժողո­վածու, մաս 3, «Ճարտարագետ», Երևան, 2016, էջ 965-971։
  15. Բարբառային բառեր ու բառաձևեր 13-րդ դարի ձեռագրերի հիշատա­կա­րան­ներում, ԵՊՀ, Աբեղյանական ընթերցումներ, «ԵՊՀ հրատարակչություն», Երևան, 2016, էջ 275-285։
  16. Փոխառյալ բառերի գործածությունը ձեռագրերի 17-րդ դարի հիշատակարաններում (1601-1640 թթ), Գիտական հոդվածների ժողովածու (նվիրված է Գ. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին), «Ասողիկ», Երևան, 2017,  էջ 174-190։
  17. Քերականական որոշ իրողություններ ձեռագրերի 17-րդ դարի հիշատակա­րան­նե­րում,  Հայերենագիտության արդի խնդիրներ (գիտական հոդվածների ժողովածու), http://www.language.sci.am/hy/conferences/institute-75-years-conferance,  Երևան, 2018,  էջ 99-109։
  18. Օտար բառերի գործածությունը ձեռագրերի 14-րդ դարի հիշատակա­րաններում, ՀԱՊՀ Լրաբեր (գիտական հոդվածների ժողովածու), մաս III, «Ճարտարագետ», Երևան, 2019,  էջ 759-769։\
  19. Նորահայտ բառեր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ձեռագրերի հիշա­տա­կա­րաններում, «Ջահուկյանական ընթերցումներ» հանրապե­տական գիտաժողովի զեկուցումներ, ՀՀ ԳԱԱ  «Գիտություն» հրատ․, Երևան, 2019,   էջ 76-85։
  20. Բարբառային-խոսակցական բառեր Ղ Փարպեցու երկերում, ­ «Հայոց լեզվի պատ­մա­կան ուսումնասիրության արդի խնդիրներ» հոդվածների ժողովածու, Երևան, 2019,  էջ 67 – 77։
  21. Գրաբարյան օրինաչափությունից շեղվող քերականական ձևեր Ղ Փարպեցու  երկե­րում, Լեզու և խոսք (գիտական հոդվածների ժողովածու), http://language.sci.am/hy/language-and-speech/grabaryan-orinachapowtyownits-sheghvogh-kerakanakan-dzewer-gh-parpetsow-erkerowm, Երևան, 2019։
 
Մեթոդական աշխատանք
 

22. Սխալը և ճիշտը լեզվագործածման առանձ­նա­հատկու­թյուն­ները հայերենում (մեթո­դա­կան ցուցումներ), «Ճարտարագետ», Երևան, 2014, համահեղինակ՝  Լ․ ՈՒ․ Հայրապետյան, 70 էջ։

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.