ԴԱՍ ԺԳ. Երկրորդ ապառնի ժամանակաձև

  1. Համեմատիր երկրորդ ապառնի ժամանակաձևի ներգործաձև և կրավորաձև վերջավորությունները,  որոշիր ընդհանրություններն ու տարբերությունները.

                    ներգործաձև                                                                  կրավորաձև

                   արկ - ից                                                                            արկ - այց

                   արկ - ցես                                                                          արկ - ցիս

                   արկ - ցէ                                                                             արկ - ցի 

                    արկ - ցուք                                                                         արկ - ցուք

                     արկ - ջիք                                                                         արկ - ջիք

                  արկ - ցուք                                                                         արկ - ցուք

Ծանոթություն: Այս օրինակով են խոնարհվում անցյալի պարզ հիմք ունեցող բայերը:

Վարժություն  33.   Անցյալի պարզ հիմք ունեցող հետևյալ բայերը խոնարհիր երկրորդ ապառնի  ժամանակաձևով՝ նկատի ունենալով սեռային յուրահատկությունները.

          բեկանել, ուսանել /ի/, գտանել, արգելուլ, ագանել /ի/, ելանել, անկանել /ի/, զարկանել, զբօսնուլ, իջանել, բուսանել /ի/, ծնանել /ի/, հասանել, թողուլ, մտանել, մեռանել/ի/,  ջեռնուլ, տեսանել, սկսանել /ի/, կիզուլ:

 

2.  Ուշադրություն դարձրու, որ   աց, եաց   հիմքակազմիչների  ց  բաղադրիչը երկրորդ ապառնու վերջավորություններից առաջ /բացառությամբ եզակի առաջին դեմքի/ դառնում է ս, այսինքն՝  աղաց  + ցես =աղասցես, գրեաց + ցես = գրեսցես, ծիծաղեաց + ցիս = ծիծաղեսցիս.

 

                                                          ներգործաձև

                   աղալ                  գնալ                   պահել                 վազել                    

                  /աղաց/                 /գնաց/               /պահեաց/                /վազեաց/              

                 աղացից               գնացից             պահեցից                  վազեցից

                 աղասցես             գնասցես           պահեսցես                վազեսցես

                 աղասցէ               գնասցէ              պահեսցէ                  վազեսցէ

                 աղասցուք           գնասցուք          պահեսցուք              վազեսցուք

                 աղասջիք            գնասջիք            պահեսջիք                վազեսջիք

                 աղասցեն             գնասցեն            պահեսցեն        վազեսցեն                                        

 

                                                          կրավորաձև

                   աղալ                 հեռանալ                   պահել                բազմել

                                         /հեռաց/                                                 /բազմեաց/

                  աղացայց              հեռացայց                պահեցայց            բազմեցայց

                  աղասցիս              հեռասցիս                պահեսցիս            բազմեսցիս

                  աղասցի                հեռասցի                  պահեսցի              բազմեսցի

                  աղասցուք            հեռասցուք               պահեսցուք          բազմեսցուք

                  աղասջիք              հեռասջիք                պահեսջիք            բազմեսջիք

                  աղասցին              հեռասցին                 պահեսցին            բազմեսցին

 

Վարժություն  34.   Անցյալի ցոյական /աց կամ եաց կազմիչով/ հիմք ունեցող հետևյալ բայերը խոնարհիր երկրորդ ապառնի  ժամանակաձևով՝ նկատի ունենալով սեռային յուրահատկությունները.

          անսալ, գոհանալ, մերձենալ, զարմանալ, ընթանալ, իմանալ, խայտալ, խնդալ, հեռանալ, մնալ,  որսալ, ջանալ, սլանալ, փութալ, կարգել, բրել, գրաւել, զարդարել, խնդրել, կաքաւել, հերկել,  վազել, քայլել, բազմել, ծիծաղել, հայել, շրջել, խորհել:

Նկատի ունեցիր՝  արմատական կամ արմատին ձուլված  ց - ն, ինչպես նաև միավանկ հիմքի վերջի   ց - ն   ս   չի դառնում. օրինակ՝  անցանել – անց + ցես = անցցես,  հարցանել – հարց + ցես = հարցցես,  ընթեռնուլ – ընթերց + ցես = ընթերցցես,

զգենուլ – զգեց + ցիս = զգեցցիս,  կեալ – կեաց + ցես = կեցցես:

 

3.Վեր հանիր անցյալի հիմքում Ի թույլ բաղադրիչ ունեցող բայերի խոնարհման յուրահատկությունները երկրորդ ապառնի ժամանակաձևում՝ ուշադրություն դարձնելով կրավորաձև եզակի առաջին դեմքին և ներգործաձև մյուս ձևերին, ինչպես նաև Ի թույլ բաղադրիչի դրսևորումներին.

փախչել /փախի-/                              զարթնուլ /զարթի;/

փախեայց                                                    զարթեայց

փախիցես                                                    զարթիցես

փախիցէ                                                       զարթիցէ

փախիցուք                                                   զարթիցուք

փախիջիք                                                     զարթիջիք

փախիցեն                                                     զարթիցեն        

 

Հիշիր, որ այսպիսի խոնարհումը կոչվում է խառը խոնարհում:

 

Վարժություն  35.   Երկրորդ ապառնի ժամանակաձևով խառը խոնարհման ենթարկիր  Ի  թույլ բաղադրիչ ունեցող հետևյալ բայերը.

     թռչել, այտնուլ, մածնուլ, կորնչել, պակնուլ, պշնուլ, երկնչել, խափնուլ, հանգչել, ցասնուլ, քաղցնուլ, կառչել, ոստնուլ, մարտնչել, հարթնուլ:

               

 4. Համեմատիր, որոշիր առաջին և երկրորդ ապառնիների ընդհանրություններն ու տարբերությունները.

          առաջին ապառնի                                         երկրորդ ապառնի

          գրել  / գր-/                                                    գրել    /գրեաց-/

գրիցեմ  /գրեմ, կ…., պիտի…./                    գրեցից  / գրեմ, կ…., պիտի…, գրելու եմ/  

գրիցես /գրես, կ…., պիտի…/                       գրեսցես / գրես, կ…., պիտի…, գրելու ես/

գրիցէ / գրի , կ…., պիտի…/                          գրեսցէ / գրի , կ…., պիտի…, գրելու է/

գրիցեմք / գրենք , կ…., պիտի…/                 գրեսցուք / գրենք , կ…., պիտի…, գրելու ենք/

գրիցէք / գրեք,  կ…., պիտի…/                      գրեսջիք / գրեք , կ…., պիտի…, գրելու եք/     

գրիցեն / գրեն , կ…., պիտի…/                      գրեսցեն / գրի , կ…., պիտի…, գրելու է/

 

           մտանել /մտան-/                                         մտանել /մուտ-/   

մտանիցեմ /մտնեմ, կ.., պիտի../                  մտից     /մտնեմ, կ…, պիտի…, մտնելու եմ/

մտանիցես /մտնես, կ.., պիտի../                  մտցես   /մտնես, կ…, պիտի…, մտնելու ես/  

մտանիցէ    /մտնի, կ.., պիտի../                    մտցէ    /մտնի, կ…, պիտի…, մտնելու է/

մտանիցեմք /մտնենք, կ.., պիտի../              մտցուք /մտնենք, կ…, պիտի…, մտնելու ենք/

մտանիցէք  /մտնեք, կ.., պիտի../                  մտջիք /մտնեք, կ…, պիտի…, մտնելու եք/

մտանիցեն  /մտնեն, կ.., պիտի../                  մտցեն /մտնեն, կ…, պիտի…, մտնելու են/

 

Վարժություն  36. Հետևյալ բայերը խոնարհիր առաջին և երկրորդ ապառնիներով.

 ուսանել /ի/, գտանել, արգելուլ, ելանել,  զբօսնուլ, իջանել, բուսանել /ի/, հասանել, թողուլ, ջեռնուլ, տեսանել, կիզուլ, անսալ, գոհանալ, մերձենալ, իմանալ, խնդալ, մնալ,  բրել, գրաւել, կաքաւել, վազել, բազմել, ծիծաղել, թռչել, մածնուլ, կորնչել, երկնչել, խափնուլ, հանգչել, ցասնուլ, մարտնչել, հարթնուլ:

 

Վարժություն  37.  Թարգմանիր աշխարհաբար.

Ելցեն վաղվաղակի ի տեղւոջէ իւրեանց: Եւ ցամաքեսցին ձկունք նոցա ի ջուրցն պակասութենէ, եւ մեռցին ի ծարաւոյ:  Եղբա՛յր, թո՛ղ հանից զշիղդ յականէ քումմէ: Իսկ արդ  ո՞  պատմեսցէ ձեզ եթէ հուր բորբոքեալ կայ: Զի ահաւասիկ թագաւոր արդար թագաւորեսցէ, եւ իշխանք իրաւամբք տիրեսցեն: Եկա՛յք ծաղր արասցուք զդա: Վէմս առին, զի արկցեն ի վերայ նորա:Մի՛  ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց իմոց: Ծառայ իմաստուն տիրեսցէ տերանց անմտաց: Զամբարս նոցա մեք պահեսցուք: Համարձակ շրջեսջիք, ոչինչ ձեզ վնասեցից, եւ զայս երդմամբ հաստատեցից: Մի՛  խռովեսցին սիրտք ձեր եւ մի՛  զանգիտեսցին: Հարցից եւ ես ցձեզ բան մի: Բայց ե՛կ յանդիման լիցուք միմեանց ի քաղաքն Պտղոմէացւոց, զի տեսցուք զմիմեանս: Եւ յամին երրորդում սերմանեսջիք եւ հնձեսջիք, տնկեսջիք այգիս եւ կերիջիք զպտուղ նորա: Եզն եւ արջ ի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն շրջեսցին: Ընդէ՞ր  փոխանակ լուսոյդ ինձ ոսկի ոչ բղխեսցես: Եթէ դոքա լռեսցեն, քարինքդ աղաղակեսցեն: Հաց՝ զմեր կերիցուք, եւ հանդերձ՝ զմեր զգեցցուք, բայց միայն անուն քո կոչեսցի ի վերայ մեր:  Եթէ գտցի անդ քսան արդար, ոչ կորուսից զքաղաքն վասն քսանիցն: Որ համբերեսցէն ի սպառ՝  նա կեցցէ: Սա է ժառանգն, եկա՛յք սպանցուք զսա եւ կալցուք զժառանգութիւն սորա: Ճերմակաձին գինի արբցէ: Ի բա՛ց լեր յանիրաւէ անտի, եւ ոչ երկիցես, եւ դողումն ի քեզ ոչ մերձեսցի: 

5.  Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Որո՞նք  են երկրորդ ապառնու ներգործաձև վերջավորությունները:
  2. Որո՞նք  են երկրորդ ապառնու կրավորաձև վերջավորությունները:
  3. Խոնարհման ժամանակ երկրորդ ապառնու վերջավորություններից առաջ ի՞նչ հնչյունափոխության է ենթարկվում  աց  կամ եաց  հիմքակազմիչի  ց  բաղադրիչը:
  4. Խոնարհման ժամանակ երկրորդ ապառնու վերջավորություններից առաջ հիմքի ց բաղադրիչը ե՞րբ չի հնչյունափոխվում:
  5. Երկրորդ ապառնիում ինչպե՞ս են խոնարհվում Ի թույլ բաղադրիչ ունեցող բայերը:
  6. Ի՞նչ  ենք հասկանում խառը խոնարհում ասելով:
  7. Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն առաջին և երկրորդ ապառնիները:
  8. Աշխարհաբարյան ո՞ր ձևերին է համապատասխանում գրաբարյան երկրորդ ապառնին:
  9. Երկրորդ ապառնու ներգործաձև և կրավորաձև վերջավորություններից որո՞նք են նույնական;
  10. Երկրորդ ապառնու ո՞ր վերջավորությունից առաջ աց  կամ եաց  հիմքակազմիչի ց բաղադրիչը երբեք ս չի դառնում:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.