ԴԱՍ Ժ. Արգելական հրամայական ժամանակաձև Ընդ նախդիր

  1. Համեմատիր, որոշիր գրաբարյան Ե խոնարհման բայերի արգելական հրամայական ժամանակաձևի կազմության յուրահատկությունները.

 

                        եզակի թիվ                                                             հոգնակի թիվ

աշխարհաբար                       գրաբար                  աշխարհաբար                   գրաբար

 

Գրել

մի՛  գրիր                               մի՛  գրեր                     մի՛  գրեք                             մի՛  գրէք

 

ճանաչել

մի՛  ճանաչիր                        մի՛  ճանաչեր            մի՛  ճանաչեք                     մի՛  ճանաչէք

 

իջնել                                      իջանել

մի՛  իջիր                                մի՛  իջաներ               մի՛  իջեք                              մի՛  իջանէք

 

2.Համեմատիր, որոշիր գրաբարյան Ա խոնարհման բայերի արգելական հրամայական ժամանակաձևի կազմության յուրահատկությունները.

         

                        եզակի թիվ                                                             հոգնակի թիվ

աշխարհաբար                       գրաբար                  աշխարհաբար                   գրաբար

 

մնալ

մի՛  մնա                                 մի՛  մնար                   մի՛  մնացեք                        մի՛  մնայք

մոռանալ       

մի՛  մոռանա                          մի՛  մոռանար           մի՛  մոռացեք                       մի՛  մոռանայք

 

3.Համեմատիր, որոշիր գրաբարյան Ի խոնարհման բայերի արգելական հրամայական ժամանակաձևի կազմության յուրահատկությունները.

 

                    եզակի թիվ                                           հոգնակի թիվ

աշխարհաբար                  գրաբար                  աշխարհաբար                     գրաբար

 

ծիծաղել                              ծիծաղել /իմ/

մի՛  ծիծաղիր                      մի՛  ծիծաղիր           մի՛  ծիծաղեք                       մի՛  ծիծաղիք

 

մարտնչել                          մարտնչել /իմ/

մի՛  մարտնչիր                   մի՛  մարտնչիր           մի՛  մարտնչեք                  մի՛  մարտնչիք

 

մեռնել                                 մեռանել /իմ/

մի՛  մեռիր                           մի՛  մեռանիր               մի՛  մեռեք                          մի՛  մեռանիք       

     

4.Համեմատիր, որոշիր գրաբարյան ՈՒ խոնարհման բայերի արգելական հրամայական ժամանակաձևի կազմության յուրահատկությունները.

 

                    եզակի թիվ                                          հոգնակի թիվ

աշխարհաբար                  գրաբար                  աշխարհաբար                     գրաբար

արգելել                               արգելուլ

մի՛  արգելիր                        մի՛  արգելուր        մի՛  արգելեք                         մի՛  արգելուք

զարթնել                                զարթնուլ

մի՛  զարթնիր                       մի՛  զարթնուր       մի՛  զարթնեք                        մի՛  զարթնուք     

                                                                 

5.Համեմատիր, որոշիր  Ե  լծորդության բայերի ներգործաձև և կրավորաձև վերջավորությունների տարբերությունը արգելական հրամայականում.

                                    ներգործաձև

աշխարհաբար                                         գրաբար

մի՛ շարժիր                                                  մի՛  շարժեր         

մի՛  շարժեք                                                 մի՛  շարժէք  

մի՛  ճանաչիր                                              մի՛   ճանաչեր    

մի՛   ճանաչեք                                              մի՛  ճանաչէք

 

                                     կրավորաձև

աշխարհաբար                                           գրաբար

մի՛  շարժվիր                                             մի՛  շարժիր      

մի՛  շարժվեք                                             մի՛  շարժիք

մի՛  ճանաչվիր                                            մի՛   ճանաչիր            

մի՛  ճանաչվեք                                             մի՛  ճանաչիք

 

Վարժություն  22.  Հետևյալ բայերը խոնարհիր գրաբարյան արգելական հրամայական ժամանակաձևով.

          գլորել, բազմիմ, գտանել, երեւիմ, գողանալ, բառնալ, խոտորել, ցասնուլ, չարանալ, խանձատել, հասուցանել, մերձենալ, մատնել, հարցանել, մարտնչել, սաստկանալ, ընկենուլ, հեղուլ, փախչել, մնալ, դնել, ոստնուլ,  հանգչել, խախտել, յագենալ, կորնչել, մատուցանել, մեղանչել, բուծանել, լուցանել, թանալ, զարթնուլ:

Ծանոթություն: Արգելական  մի՛  մասնիկը  գրաբարյան խոսքում հանդես է գալիս նաև ապառնի բայաձևի հետ: Այդ կառույցը չի նույնանում արգելական հրամայականի հետ և աշխարհաբար սովորաբար թարգմանվում է ժխտական բայաձևով. այսպես՝  մի՛  իջաներ –  մի՛  իջիր, բայց՝  մի՛  իջանիցես  -  չիջնես:

6.Համեմատիր, որոշիր, թե հայցական հոլովի հետ ինչ իմաստներ է արտահայտում  ընդ  նախդիրը.

                 աշխարհաբար                          գրաբար                          

                  դռնով                                            ընդ դուռն

                  գետով                                              ընդ գետ

                  երդիկով                                           ընդ երդ

                  ծովով                                                ընդ ծով      

                  պարտեզով                                          ընդ պարտէզ

 

                 աշխարհաբար                               գրաբար                          

                դեպի  հարավ                                  ընդ հարաւ

                դեպի արևելք                                   ընդ արևելս   

               դեպի զանազան կողմեր                    ընդ կողմանս կողմանս

              դեպի բոլոր գավառներ                       ընդ ամենայն գաւառս

                 

                  աշխարհաբար                             գրաբար

                   վազելիս                                        ընդ վազել

                  առավոտը բացվելիս                       ընդ առաւօտանալն  

     

 

7.Համեմատիր, որոշիր, թե գործիական հոլովի հետ ինչ իմաստներ է արտահայտում  ընդ  նախդիրը.

 

                 աշխարհաբար                                     գրաբար               

                  հողի տակ                                           ընդ  հողով

                  ոտքերի տակ                                      ընդ ոտիւք

                  ծառի տակ                                           ընդ ծառով

                  իշխանության տակ                           ընդ իշխանութեամբ   

                  ձեռքի տակ                                          ընդ ձեռամբ

 

Վարժություն  23.  Կարդա  և  թարգմանիր.

Մի՛  սպանաներ, մի՛  գողանար, մի՛  սուտ վկայեր: Սաւուղ նստէր ընդ նռնենեաւ: Մի՛  արհամարհեր զծերութիւն մօր քո: Լինել պատուանդան ընդ ոտիւք այլոյ:  Ամենևին ի մահուանէ մի՛  երկնչիք: Որպէս զհաւ ժողովէ զձագս իւր ընդ թեւովք: Եւ դուք մի՛  խնդրէք՝ զինչ ուտիցէք կամ զինչ ըմպիցէք: Մտանէ ընդ դուռն նեղ: Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոյ: Անցանէր ընդ գետն Եփրատ: Մի՛  արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց: Ընդ վազելն ծնանէր զմանուկն: Մի՛  երկնչիր, ես օգնիցեմ քեզ: Ընդ առաւօտանալն բազումք զբազումս սատակէին: Մի՛  հատուցաներ ըստ մեղս իմ և ըստ չարիս իմ: Ծեր ոմն անցանէր ընդ դուռն մորթէգործի: Մի՛  նիւթեր բարեկամի քում չարիս: Որդիքն Իսրայելի գնային ընդ ցամաք ի մէջ ծովուն:  Որդեակ, զօրէնս իմ մի՛  մոռանար: Անցուցանէր զնոսա ընդ անդունդս որպէս ձի ընդ անապատ, եւ իբրեւ զգրաստ ինչ ընդ դաշտ: Դուք մի՛  քննէք զգործսն իմ: Ածէք զամենեսեան  որ ընդ ձեռամբ ձերով են: Զերդումն սուտ մի՛  սիրէք: Ընդ եղեգան փող ծուխ ելանէր: Մի՛  սատակեր զժողովուրդս, զոր փրկեցեր զօրութեամբ քով մեծաւ: Յուլիոս Կեսար արկանէ զազգս բարբարոսաց ընդ հարկաւ: Մի՛  տայք զսրբութիւն շանց: Ընդ յարկաւ իմով մտանիցես: Մի՛  լինիր միջամուխ յայլոց գործս: Անցանեմք մեք ընդ հուր եւ ընդ ջուր: Մի՛  դատիք, զի մի դատիցիք: Առաքէր թագաւորն հրովարտակս ընդ ամենայն գաւառս իւրոյ իշխանութեանն: Մի՛  սպանաներ, զի որ սպանանիցէ, պարտական լիցի դատաստանի: Ընդ խօսելն նորա զայս ամենայն, յամօթ լինէին ամենեքին:

 

8,Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Որո՞նք են Ե լծորդության բայերի արգելական հրամայականի վերջավորությունները:
  2. Որո՞նք են Ի լծորդության բայերի արգելական հրամայականի վերջավորությունները:
  3. Որո՞նք են Ա լծորդության բայերի արգելական հրամայականի վերջավորությունները:
  4. Որո՞նք են ՈՒ լծորդության բայերի արգելական հրամայականի վերջավորությունները:
  5. Որո՞նք են Ե լծորդության բայերի արգելական հրամայականի կրավորաձև վերջավորությունները:
  6. Ինչպե՞ս    է թարգմանվում  մի՛  մասնիկը ապառնի բայաձևի հետ գործածվելիս:
  7. Ի՞նչ իմաստներ է արտահայտում ընդ նախդիրը հայցական հոլովի հետ:
  8. Ի՞նչ իմաստներ է արտահայտում ընդ նախդիրը գործիական հոլովի հետ:

 

 

 

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.