ԴԱՍ ԻԶ. Անկանոն հոլովումը գրաբարում

  1.  Համեմատի՛ր, որոշիր  կանոնավոր և անկանոն հոլովումների տարբերությունները.

            Կանոնավոր հոլովում                                       Անկանոն հոլովում             

ուղղ.  գործ        գործք                                                 մայր                 մարք

սեռ.   գործոյ     գործոց                                               մաւր /մօր/       մարց

տր.    գործոյ     գործոց                                               մաւր                 մարց         

հայց. /զ/գործ      /զ/գործս                                            /զ/մայր              /զ/մարս

բաց.   ի գործոյ   ի գործոց                                           ի մաւրէ            ի մարց    

գործ.  գործով      գործովք                                           մարբ                մարբք 

 

2. Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  անկանոն հոլովման ենթարկվող բառերից յուրաքանչյուրի հոլովական յուրահատկությունները.

 

                          Այր                                                      Տէր

ուղղ.  այր                   արք                                 տէր              տեարք                  

սեռ.   առն                  արանց                            տեառն         տեարց, տերանց

տր.    առն                  արանց                            տեառն         տեարց, տերանց

հայց. /զ/այր                /զ/արս                       /զ/տէր           /զ/տեարս    

բաց.   յառնէ               յարանց                          ի տեառնէ     ի տեարց, ի տերանց

գործ.  արամբ             արամբք                          տերամբ        տերամբք

 

                          Մայր                                                  Հայր

ուղղ.  մայր                 մարք                               հայր                 հարք

սեռ.   մաւր /մօր/        մարց                               հաւր /մօր/        հարց, հարանց

տր.    մաւր                 մարց                               հաւր /հօր/        հարց, հարանց  

հայց.  /զ/մայր             /զ/մարս                           /զ/հայր             /զ/հարս

բաց.   ի մաւրէ            ի մարց                            ի հաւրէ            ի հարց, ի հարանց      

գործ.  մարբ                մարբք                              հարբ                հարբք, հարամբք

 

 

                      Եղբայր                                                      Քույր

ուղղ.  եղբայր                 եղբարք                            քոյր                 քորք

սեռ.   եղբաւր /եղբօր/     եղբարց                            քեռ                  քերց

տր.    եղբաւր                 եղբարց                             քեռ                  քերց

հայց. /զ/եղբայր              /զ/եղբարս                        /զ/քոյր             /զ/քորս

բաց.   յեղբաւրէ              յեղբարց                           ի քեռէ             ի քերց      

գործ.  եղբարբ                 եղբարբք                          քերբ                քերբք

 

                                       Կին                                               Տիկին

ուղղ.  կին            կանայք                                 տիկին               տիկնայք                 

սեռ.   կնոջ          կանանց,կանաց                    տիկնոջ             տիկնայց, տիկնաց

տր.    կնոջ          կանանց,կանաց                    տիկնոջ             տիկնայց, տիկնաց

հայց.  /զ/կին        /զ/կանայս                             /զ/տիկին           /զ/տիկնայս 

բաց.   ի կնոջէ      ի կանանց, ի կանաց                  ի տիկնոջէ           ի տիկնայց, ի տիկնաց

գործ.  կանամբ    կանամբք                               տիկնամբ         տիկնամբք

  կամ   կնաւ                                                  կամ  տիկնաւ  

             

                   Գիւղ                                                             Աւր /օր/

ուղղ.  գիւղ              գիւղք                                      աւր                  աւուրք

սեռ.   գեղջ             գիւղից                                     աւուր               աւուրց         

տր.    գեղջ             գիւղից                                     աւուր               աւուրց

հայց. /զ/գիւղ          /զ/գիւղս                                   /զ/աւր              /զ/աւուրս         

բաց.   ի գեղջէ       ի գիւղից                                  յաւրէ                յաւուրց      

գործ.  գիւղիւ          գիւղիւք                                   աւուրբ              աւուրբք

 

 

                                      Տիւ

ուղղ.  տիւ                     տիւք

սեռ.   տուընջեան           -

տր.    տուընջեան           -

հայց.  /զ/տիւ                 /զ/տիւս

բաց.   ի տուընջենէ        -

գործ.  տուընջեամբ       -

 

 

            Ծանոթություն: Բարդության վերջին բաղադրիչի դերում այր /քեռայր/, տէր /տանուտէր/, հայր /նախահայր/, մայր /տիրամայր/, եղբայր /հօրեղբայր/, քոյր /մօրաքոյր/, կին /առնակին/ բառերը հոլովվում են նույն կերպ:

 

 

 

 

Վարժություն  71. Թարգմանի՛ր, որոշիր հոլովված բառերի հոլովը, թիվը, հոլովումը.

Աղաղակէր առ նա այր մի յայգւոյն, և ասէ. <Օրհնեա՛, տէր եպիսկոպոս, զմեզ և զայգիսս>: Կանայք յարանց իւրեանց, և մանկունք ի հարց իւրեանց, և մարք ի բերանոյ տղայոց իւրեանց յափշտակէին զկերակուրն:Իսկ թագաւորն Տրդատիոսհանդերձ միաբանութեամբ կնաւ իւրով Աշխէն տիկնաւ, և քերբ իւրով Խոսրովիդխտով, հրաման ետ ի ժողով կոչել միաբանութեամբ ամենայն զօրաց իւրոց: Եւ առնն խոնարհել հրամայէր և ասէր. <Զերիցութեանձեռն դնեմ ի վերայ քո>: Եւ ասէր. <Ե՛րթ ի գեւղ քո, և լիջի՛ր դու անդ երէց գեղջն՝  ուստի ես>: Եւ անգամ ոչ գիտէր զայրն թէ յորմէ գեղջէ իցէ: Խաւար կալաւ զերկիր մինչև ցինն ժամ աւուրն: Դիր ուխտ ի մէջ իմ և քո, և ի մէջ հօր իմոյ և հօր քո: Յովնան իբրև առաքեցաւ յայն քաղաք, ի ձայն բարձր աղաղակեաց և ասէ. Երեք աւուրք են և Նինուէ տապալեսցի: Եղբայր եղբօր պատահէր, և ոչ ճանաչէր զկերպարանս նորա: Եւ յորժամ կարացն տեսլեանն՝ որում ցանկայր, այնուհետև հնարս խնդրէր առն կնոջն կորստեան ո՛  գիտէ զկին նորա նմա հնար լիցի յափշտակել:

 

Վարժություն  72. Թարգմանի՛ր գրաբար.

Ժողովվեց այնտեղ բազմություն տղամարդկանց և կանանց: Մի՛ ստացիր նախատինք չար մարդկանցից: Իրենց մայրերից պահանջում էին հաց և գինի: Յովբը գյուղից հարկ էր վերցնում: Մտան քրմերը կուռքերի տաճար իրենց կանանցով և որդիներով հանդերձ: Ուրախությամբ անցան իմ կյանքի օրերը: Մշակում էր իր տիրոջ այգին: Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է: Որդին սիրվում է հոր և մոր կողմից: Տեսավ գինդերը և ապարանջանները իր քրոջ ձեռքերին: Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել: Հոր օրհնությունը հաստատում է որդու տունը: Պատմեցեք այս իմ եղբայրներին և քույրերին: Մի՛ դարձրու սիրտդ քո եղբայրներից: Սպարապետը եղբայրներով և քույրերով հանդերձ վերադարձավ իր երկիրը: Իմ քույրերն ու եղբայրները բնակվում են գյուղում: 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.